Սպասվում է, որ 43-ամյա Ֆրանչեսկո Տոտին պաշտոն կստանա Ռոմայում
СПОРТ«Ռոմայի» լեգենդար ավագ Ֆրանչեսկո Տոտին մոտ է իտալական ակումբ վերադառնալուն, հաղորդում է Corriere dello Sport-ը:
Սպասվում է, որ 43-ամյա իտալացին պաշտոն կստանա «Ռոմայում»: Խոսքն ակումբի փոխնախագահի կամ տեխնիկական տնօրենի պաշտոնի մասին է: Տոտին կանոնավոր կերպով հաղորդակցվում է «Ռոմայի» գլխավոր տնօրեն Գվիդո Ֆիենգայի հետ, սակայն նա դեռ չի հանդիպել ակումբի նոր ղեկավարության հետ:
Հիշեցնենք, որ 2019-ի հունիսին լեգենդար ֆուտբոլիստը հեռացել էր «Ռոմայի» տնօրենի պաշտոնից։ 2006թ․ աշխարհի չեմպիոնը ֆուտբոլիստի ամբողջ կարիերան անցկացրել էր «Ռոմայում», իսկ 2017-ին ավարտել էր կարիերան և աշխատանքի անցել ակումբում։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



