Հայաստանից արտահանման ծավալները կրճատվել է 6.4 %-ով. Վիճակագրական կոմիտեն
ЭКОНОМИКА2020 թվականի հուլիսի ամփոփված վիճակագրական տվյալներով Հայաստանից արտահանման ծավալները կրճատվել է 6.4 %-ով: Պակաս է արտահանվել 92 մլրդ դրամի ապրանք: Ներմուծումը կրճատվել է 344 մլրդ դրամով, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմում է 15.7 %: Վերոհիշյալ տվյալները ներկայացնում է Վիճակագրական կոմիտեն:
Արտահանվող ապրանքների ծավալի ամենամեծ անկումն արձանադրվել է փայտանյութի (55.6%) և կաշվի հումքի(48.7%) արտադրանքների գծով: Սրա փոխարեն 47.5 %-ով ավելացել է կենդանի կենդանիներ և կենդանական ծագման արտադրանքի արտահանումը: Կենդանական և բուսական ծագման յուղերի արտահանումը ավելացել է 4 անգամ, սակայն նրանց ծավածը շատ փոքր է՝ ընդամենը 60 մլն դրամի: Վերոհիշյալ ապրանքատեսակից նախորդ տարի ընդամենը 15.3 մլն դրամի արտահանում էր արձանագրվել:
Նվազել են նաև մանագործական իրերի և կոշկեղենի արտահաման ծավալները:
Կտրուկ անկում է ապրել Հայաստան թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի ներմուծման ծավալը: Նախորդ տարվա համեմատ այն նվազել է 48.1 %-ով: Ընթացիկ տարում ամենամեծ անկումը գրանցվել է մեքենաների ներկրման ոլորտում, որը կազմել է 60.7 %: