Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը չի նշանակում նրա ճանաչումը․Դմիտրի Կուլեբայի
МЕЖДУНАРОДНОЕԻնչպես տեղեկացնում է РИА Новости լրատվական գործակալությունը հղում տալով Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբային, Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը չի նշանակում նրա ճանաչումը Բելառուսի լեգիտիմ նախագահ:
«Ուկրաինան երբեք ոչ մի կերպ չի միջամտել Բելառուսի ներքին գործերին և միշտ կաջակցի բելառուս ժողովրդին: Հաշվի առնելով Բելառուսում ընտրական գործընթացի և իրադարձությունների հետագա զարգացումը, Ալ. Լուկաշենկոյի այսօրվա «երդմնակալությունը» չի նշանակում իր ճանաչումը Բելառուսի Հանրապետության ղեկավար»,- գրել է նա թվիթերյան իր էջում:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Լուկաշենկոն սեպտեմբերի 23-ին ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը: Սահմանադրության վրա աջ ձեռքը դնելով՝ Լուկաշենկոն բելառուսերեն երդում է տվել, որից հետո ԿԸՀ-ի ղեկավար Լիդիա Երմոշինան նրան հանձնել է համապատասխան փաստաթուղթը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



