ՌԴ մեկնելու ցանկությամբ հանդես եկողների հացադուլը շարունակվում է. նրանք կրկին գիշերել են Կառավարության դիմաց
ВИДЕОՌԴ մեկնելու ցանկություն հայտնող քաղաքացիները, որոնք մի քանի գիշեր է լուսացնում են Կառավարության բակում եւ հացադուլ են հայտարարում, երեկ էլ հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
«Մեզ շատ ջերմ ընդունեց։ Մենք ներկայացրինք իրադրությունը. ասացինք, որ այս 200 հոգու մեկնելը հապճեպ է, պետք չի սպասել։ Պարոն վարչապետը խոստացավ ինչ-որ մի հարցում մեզ աջակցել»,- ասացին ակցիայի մասնակիցները։
Նրանք շեշտեցին, որ մանկահասակ երեխաներն իրենց հետ Կառավարության բակում չեն գիշերում. «Ապատեղեկատվություն է տարածվում, թե մեզ հետ գիշերում են երեխաները, չկա նման բան»։
1
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
2
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
3
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
4
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»
5
Политическая месть ценой экономической безопасности: «Паст»



