«Ոչ թե սիրահարվել, այլ սիրել, այն էլ` հավերժ». 20 փաստ Ադրիանա Գալստյանի մասին
ЛАЙФԴերասանուհի Ադրիանա Գալստյանը վերջին շրջանում հաճախակի հարցազրույցներ չի տալիս, բայց սիրով համաձայնել է պատասխանել NEWS.am STYLE-ի բլից հարցաշարին՝ բացահայտելով իր մասին 20 փաստ:
Ադրիանա, առավոտդ սկսվում է...
Աստծուն գոհանալով...
Սնունդ կամ ըմպելիք, առանց որի չես պատկերացնում օրդ:
Օրս կարող եմ պատկերացնել, բայց կյանքն առանց ջրի ու մրգի չեմ պատկերացնում:
Կերակուր, որը տանել չես կարողանում:
Միայն վատ պատրաստածը: Ամեն բան էլ համեղ լինելու դեպքում տանելի է:
Հասակդ ու քաշդ:
Հասակս` 160 սմ, քաշս` 47 կգ:
Ամենալավ ու ամենավատ սովորություններդ:
Ամենավատը՝ քթի տակ անընդհատ երգելս, որն արդեն ձանձրացնում է ընտանիքիս անդամներին (ծիծաղում է), իսկ ամենալավը` միշտ դրական լիցքեր փոխանցելն է:
Սիրահարվա՞ծ ես, թե՞ սիրում ես:
Ապագայում ոչ թե սիրահարվել, այլ սիրել, այն էլ` հավերժ:
Ինչպե՞ս են քեզ դիմում ամենամտերիմ մարդիկ:
Ադրուշ, Ադ, Ադիկո, Ադրի:
Ի՞նչ ֆոբիաներ ունես:
Օձից եմ վախենում, բայց այդ ֆոբիան հաղթահարելու ճանապարհին եմ:
Ամենախենթ քայլը, որ երբեւէ արել ես:
Ըստ պայմանավորվածության` ամենախիստ դասախոսի քննության ժամանակ 40 հարց չսովորած մտնելը (ի դեպ, քննությունը բարձր ստացա):
Ի՞նչը երբեք չես ների:
Եթե առանց ինձ «Ռաֆաելլո» ուտեն, չեմ ների (ծիծաղում է):
Քեզ ո՞ր գրական հերոսին ես նմանեցնում:
Ջեյն Օսթին:
Քո ականջակալներում հաճախ հնչում է...
Վերջին շրջանում` Hillsong- Who The Son Sets Free:
Կյանքում ի՞նչ երբեք չես անի:
Մարդու սիրտը կարող է խաբել, եւ երբեք չես կարող ասել` ինչի ընդունակ կլինես, ինչի` ոչ: Բայց ես ուրախ եմ, որ ունեմ Աստծուն, ով չի թողնի, որ ես վատ եւ անմարդկային քայլեր անեմ:
Երեք իր, որ պարտադիր վերցնում ես տնից դուրս գալիս:
Հեռախոս, ականջակալ, դրամապանակ:
Գույն, որը լավագույնս բնորոշում է քեզ:
Կարմիր:
Երեւանում ամենասիրելի վայրդ:
Ցանկացած վայր ինձ համար սիրելի է, եթե շրջապատված եմ մտերիմներով:
Վերջին անգամ ինչո՞ւ ես նեղվել/ինչից:
Լիբանանի պայթյունից:
Արտաքինումդ ի՞նչն ես ամենից շատ սիրում:
Աչքերս:
Ի՞նչը չես սիրում արտաքինումդ:
Սիրում եմ ամեն բան:
Ամենաչսիրածդ հարցը, որ տալիս են:
Երբ դժվար իրավիճակներում հարցնում են` բա ո՞նց ես: