2018 թ-ի ձմեռային զորակոչը կազմակերպվել է հունվարի 7-ից փետրվարի 14-ը, հիմա զորացրվելու են հենց այդ զորակոչի զինծառայողները. ՊՆ խոսնակ
ПОЛИТИКАԵրկու տարի առաջ` 2018 թ-ի ձմեռային զորակոչը կազմակերպվել է հունվարի 7-ից փետրվարի 14-ը։ Եվ հիմա զորացրվելու են հենց այդ զորակոչի զինծառայողները։
Այս մասին հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ անդրադառնալով ավելի վաղ տարածված տեղեկությանն առ այն, որ Կառավարությունը ներկայացրել է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020թ. ձմեռային զորակոչ և զորացրում հայտարարելու մասին որոշման նախագիծը, ըստ որի՝ զորակոչը տեղի է ունենալու 2020թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2021թ. հունվարի 31-ը ներառյալ, իսկ զորացրումը 2021թ. հունվարի 7-ից մինչև 2021թ. փետրվարի 14-ը:
Զորացրման նման ժամկետը նշանակում է, որ որոշ զինծառայողներ կծառայեն նախատեսված 2 տարուց մի փոքր ավելի։
«Նախատեսված ժամկետից ավել ծառայելու մասին խոսք լինել չի կարող»,- գրել է Ստեփանյանը։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



