«Կովկաս-2020»–ի հիմնական փուլն ավարտվեց. Շուշան Ստեփանյան
БЛОГՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվել է «Կովկաս-2020» բազմազգ ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների հիմնական փուլը: Զորավարժությունների ընթացքին հետևել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Հակագրոհի արդյունքում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի և ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հիմնական հարվածը հասցրին պայմանական հակառակորդին: Խորքից առաջ շարժվելով, ստորաբաժանումներն անցան հակահարձակման՝ ոչնչացնելով մխրճված հակառակորդին: Այնուհետև, շարունակելով գրոհը, զբաղեցրին նպաստավոր բնագիծ: Ցամաքային զորքերին կրակային աջակցություն են ցուցաբերել Մի-28Ն ուղղաթիռները և Սու-25 գրոհիչները»,–գրել է Ստեփանյանը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



