Շղթայական ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են 5 մեքենա
ОБЩЕСТВОԵրեկ՝ սեպտեմբերի 25-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրրի մարզում։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ժամը 20։20-ի սահմաններում Արմավիր-Երևան ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում՝ Մայիսյան գյուղի վարչական տարածքում, բախվել են Kia, Nissan Maxima, Nissan Tiida, Ford Transit և Ваз 2107 մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով Nissan Tiida-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել գնացքի գծերի վրա։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։
1
Уже открыто признают, что цель - разрушить Церковь: «Паст»
2
Байрамов: Армения нам объяснила - участок железной дороги TRIPP не относится к России
3
В конце года правительство занято «соскабливанием» денег: «Паст»
4
Погода в Армении в выходные: снегопад, метель, похолодание
5
Разве дворовая команда сможет победить профессионалов. Аршак Карапетян



