Ադրբեջանական հրետակոծության հետեւանքով զոհվածները տատ ու թոռ են. երեխան 9 տարեկան աղջիկ է. խոսնակ
ВИДЕОԱդրբեջանական հրետակոծության հետեւանքով զոհվածները տատ ու թոռ են, երեխան 9 տարեկան աղջիկ է: Այս մասին այսօր` սեպտեմբեր 27-ին, ասուլիսի ժամանակ ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
Նշենք, որ ըստ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփնակերտը: Մարտերը շարունակվում են:
Արցախի ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը հանդես է եկել մարտակոչով, որտեղ նշում է, որ այս պահին ՊԲ ստորաբաժանումները, հակառակորդին մեծաթիվ կորուստներ պատճառելով, հաջողությամբ խափանում են նրա ծրագրերը:
Հայկական կողմն ունի քաղաքացիական 2 զոհ` մեկ կին եւ մեկ երեխա:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
День рождения в Италии с Юнибанком



