Թուրքիայի եւ Սիրիայի սահմանում պահպանվում է «միջանցքը» զինյալների համար. Սպիտակ տուն
МЕЖДУНАРОДНОЕՍպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը դեկտեմբերի 7-ին լրագրողների համար անցկացված բրիֆինգի ժամանակ հավաստել է, որ Թուրքիայի եւ Սիրիայի սահմանի գրեթե հարյուրկիլոմետրանոց «միջանցքը», որով մաքսանենգ նավթի մատակարարումներ են իրականացվում եւ տեղաշարժվում են զինյալները, մինչ այժմ փակված չէ:
«Այդ 98-կիլոմետրանոց տեղամասը մնում է չպաշտպանված»,- ասել է նա՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով թուրք-սիրիական սահմանը փակելու ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կոչը:
Էռնեստը նշել է, թե «դա խնդիր է, որովհետեւ այդ միջանցքով նավթ է հոսում սեւ շուկա, եւ մենք գիտենք, որ այնտեղ երկու ուղղությամբ տեղաշարժվում են օտարերկրյա զինյալները»: Այնտեղ նաեւ «այլ ապրանքների առեւտուր է կատարվում», հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
2
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



