Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը աղոթել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար
ОБЩЕСТВОՌուս Ուղղափառ եկեղեցու հովվապետ, Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը աղոթել է Լեռնային Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար։ Այս մասին իր տելեգրամյան էջում գրել է Մոսկվայի պատրիարքարանի ներկայացուցիչ Վլադիմիր Լեգոյդան։
Կիրիլ պատրիարքը կարևորել է երկու կողմերի հոգևոր առաջնորդների դերակատարությունը, ովքեր պետք է ջանք ներդնեն խաղաղության հաստատման համար։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ռուս եկեղեցին մշտապես ջանքեր է ներդրել՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի համայնքների միջև երկխոսության ձևավորման, հետագայում էլ պատրաստ է նույնն անել։
Հիշեցնենք, որ վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին օդային և հրթիռային ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



