Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Գործ ունենք ահաբեկիչ պետությունների հետ. սա հերթական հանցագործությունն է մարդկության առաջ». Ռուբեն Մելքոնյան

ИНТЕРВЬЮ

Past.am

Վերջին ժամանակներում Թուրքիայի պահվածքը, ըստ էության, կանխագուշակում էր, որ տարբեր տարածաշրջանների կոնֆլիկտներում ունեցած իր ներգրավվածությունը շարունակական է լինելու և հաջորդ թիրախը լինելու է Հարավային Կովկասը: Past.am-ի հետ զրույցումասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին, Թուրքիայի ներգրավվածությանն ու արձագանքին:  

«Մինչ այս Թուրքիան ներգրավված էր սիրիական, իրաքյան, լիբիական և այլ կոնֆլիկտներում, հետո ավելացավ նաև Միջերկրական ծովի խնդիրը: Ակնհայտ էր, որ Հարավային Կովկասը չէր կարող Թուրքիայի հետաքրքրություններից դուրս լինել: Մենք թուրքական գլոբալ քաղաքականության դրսևորումներին ենք ականատես լինում, իսկ մեր տարածաշրջանում Թուրքիայի վաղեմի նպատակը Արցախյան կոնֆլիկտի մեջ ներգրավվելն է: Սա Թուրքիայի ահաբեկչական պետական մտածողության հերթական դրսևորումն է, սա միջազգային տարատեսակ չափորոշիչների խախտման օրինակ է: Ինչ վերաբերում է կոնկրետ գործողություններին, ապա սա հերթական հանցագործությունն է մարդկության առաջ, որի շրջանակներում թուրք-ադրբեջանական համագործակցությունը հերթական դրսևորումն են ունենում: Մենք գործ ունենք ահաբեկիչ պետությունների հետ, որոնք իրենց քայլերն իրականացնելիս ակտիվորեն օգտագործում են միջազգային ահաբեկչական կառույցներին, ծայրահեղ իսլամիստներին: Նշվածն արդեն ապացուցված է հստակ օրինակներով»,-ասաց մեր զրուցակիցը:

Ռուբեն Մելքոնյանը շեշտեց՝ բավական է միայն դիտարկել Թուրքիայի պաշտոնական հայտարարությունները, պաշտոնյաների ելույթները. «Դրանք աներկբա ապացույցներ ու փաստեր են առ այն, որ մենք գործ ունենք թուրք-ադրբեջանական համագործակցության հետ, ու մեր դեմ պատերազմում է ոչ միայն Ադրբեջանը, այլև Թուրքիան: Նրանց «մեկ ազգ, երկու պետություն» հայտնի լոզունգին հիմա ավելացել է «մեկ ազգ, մեկ բանակ»-ը: Եվ, փաստորեն, մենք հիմա տեսնում ենք թուրք-ադրբեջանական համատեղ բանակի գործողություններ՝ ընդդեմ Արցախի ժողովրդի և ընդդեմ միջազգային տարբեր չափանիշների»:

Նրա խոսքով, միջազգային հանրությունը մի կողմից ծանոթ է թուրքական ձեռագրին, բայց, ըստ նպատահարմարության, շատ հաճախ լռում է:

«Միջազգային հանրությունն առիթ է ունենում ծանոթանալ թուրքական ձեռագրի ու ոճի նոր դրսևորումներին: Միջազգային հանրությունը ոչ միայն լոկ հայտարարություններով, այլ գործուն մեխանիզմներով պետք է աշխատի թուրքական սպառնալիքը կասեցնելու և չեզոքացնելու ուղղությամբ: Իսկ թուրքական սպառնալիքը ոչ միայն մեզ, Հունաստանին կամ Սիրիային, այլ ամբողջ քաղաքակիրթ աշխարհին է ուղղված: Ցավոք, թուրքական վտանգը տասնամյակների ընթացքում ավելացել է նաև այն պատճառով, որ միջազգային հանրությունը շատ հաճախ մեղսավոր լռություն է պահպանում: Մենք հիմա այդ վտանգի ահագնացած տարբերակին ենք ականատես: Այս ամենը պետք է դաս լինի միջազգային հանրության համար: Թեև շատ լավատես չեմ, որ կարողանալու են ճիշտ դասեր քաղել, բայց, այնուամենայնիվ, պետք է դաս լինի, որ ցեղասպան Թուրքիան ոչ միայն 100 տարի առաջ, այլև 21-րդ դարում է այդ մտածողության կրողն ու շարունակողը: Այդ պետությունն իրենից վտանգ է ներկայացնում ու տեղ չոունի քաղաքակիրթ աշխարհում, քաղաքակիրթ պետությունների շարքում: Թուրքիան պետք է դասվի այն աֆրիկյան ցեղերի շարքին, որոնք 21-րդ դարում շարունակում են զբաղվել մարդակերությամբ»,-հավելեց Ռ. Մելքոնյանը:

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի զինուժը հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով, թիրախավորել նաև բնակավայրերը, ինչպես նաև մայրաքաղաք Ստեփանակերտը:Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Գործողությունների հետևանքով կան զոհեր, վիրավորներ:

Աննա Բադալյան

 

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию