Հանրապետության բոլոր մաքսակետերն աշխատում են բնականոն շուրջօրյա գրաֆիկով․ ՊԵԿ
ЭКОНОМИКАԱրձագանքելով շրջանառվող կեղծ լուրերին՝ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հանրապետության բոլոր մաքսակետերն աշխատում են բնականոն շուրջօրյա գրաֆիկով և ավելին, ՊԵԿ նախագահի հանձնարարականի համաձայն, մաքսային ձևակերպումների գործընթացն իրականացվում է հնարավորինս արագ և օպերատիվ՝ երկրի համար պատասխանատու պահին ապահովելով համակարգի անխափան աշխատանքը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ռազմական դրությամբ պայմանավորված՝ բացի մաքսակետերից նաև ամբողջ մաքսային ծառայությունն անցել է 24 ժամյա աշխատանքային գրաֆիկի, որն իրականացվում է հերթափոխով:
Խնդրում և հորդորում ենք չտարածել չճշտված տեղեկատվություն և հետևել միայն պաշտոնական հաղորդագրություններին։
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



