Եգոր Գլումովը որպես կամավոր սահման է մեկնելու
ОБЩЕСТВОՌադիոհաղորդավար Գոռ Գրիգորյանը` Եգոր Գլումովը, որպես կամավոր սահման է մեկնելու: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ռադիոհաղորդավար Հակոբ Պապիկյանը` դիջեյ Ժակը:
«Մեր ավագ ընկեր, գործընկեր, ախպեր Գոռ Գրիգորյանը՝ որպես կամավորական, մեկնեց Արցախ: Ապրիլյանին էլ այնտեղ էր։
Բոլորս էլ, ըստ մեր ունակությունների ու բանակի անհրաժեշտության, պիտի կռվենք հանուն հայրենիքի:
Ընդհանրապես, Գոռի ՕԳԳ-ն Հայաստանի ու ամբողջ մարդկության համար անասելի բարձր է:
Պրն. մայոր, պատիվ ունեմ:
Աստված մեզ պահապան»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ Գոռը դեռևս ապրիլյան պատերազմի ժամանակ կամավորագրվել էր և ռազմաճակատ մեկնել: Նա 90-ականներին ծառայել է սահմանապահ զորքերում, նաև` Պաշտպանության նախարարությունում: Գոռի հայրը նույնպես ժամանակին մասնակցել է Արցախյան պատերազմին:



1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
5
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...



