«Սիրելի հայեր, իմ սիրտն արյունահոսում է բոլորիդ համար». «Մերժվածը» սերիալից հայտնի հնդիկ դերասանը իր աջակցությունն է հայտնել հայերին
ЛАЙФՀնդկական «Մերժվածը» սերիալից հայտնի դերասան Ռոհիտ Խուրանան ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Արցախում եւ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին. հնդիկ դերասանը խաղաղություն է մաղթել սահմանին:

«Սիրելի հայեր, իմ սիրտն արյունահոսում է բոլորիդ համար. ողբերգական է այն փաստը, որ երկու ազգերը կռվում են, ինչի արդյունքում անմեղ մարդիկ են զոհվում: Ես հավատում եմ, որ ցանկացած պատերազմ ավարտվում է խաղաղ երկկխոսության միջոցով, կռվի պատճառով երկու կողմերն էլ կկրեն կորուստներ: Ես աղոթում եմ այն զոհված հոգիների համար, որոնք ընկել են՝ պաշտպանելով իրենց հայրենիքը: Հուսով եմ՝ խաղաղություն կհաստատվի եւ կռիվն անմիջապես կավարտվի, եւ երկու կողմն էլ կդիմեն հրադադարի ու կպահպանեն խաղաղությունը»,-գրել է հնդիկ դերասանը:
1
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
2
IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026
3
Аршака Карапетян отвечает на комментарии
4
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
5
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян



