«Ուկրաինան ոչ ոքի չի օգնելու եւ չի մասնակցելու կոնֆլիկտին»
МЕЖДУНАРОДНОЕՀավաստիացնում եմ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ադրբեջանին ռազմամթերքով օգնելու պատրաստակամություն չի հայտնել։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Ուկրաինայի Ներքին գործերի նախկին փոխնախարար, իրավաբան-միջազգայնագետ, հայ քաղաքական գործիչ Տիգրան Ավագյանը՝ վստահեցնելով, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
«Նման հայտարարություն արել է միայն Ուկրաինայի նախագահ Զելենսկու կուսակցության ներկայացուցիչ` Գերագույն ռադայի «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավոր Լյուդմիլա Մարչենկոն։ Դա անգրագետ երեսփոխանի հայտարարություն է, որը չի հանդիսանում Ուրաինայի դիրքորոշումը։ Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովը ևս անդրադարձել է այս հարցին և մեկնաբանել, որ Ուկրաինան ոչ ոքի չի օգնելու և չի մասնակցելու կոնֆլիկտին»,- նշեց Ավագյանը։
Ընդհանուր առմամբ, գնահատելով արցախաադրբեջանական հակամարտության իրավիճակը, Ավագյանը նկատեց՝ սա Թուրքիայի և Ադրբեջանի հարձակումն է Արցախի վրա՝ Պակիստանի, միջազգային տեռորիստական համաշխարհային միության օգնությամբ։
Թե որը պետք է լինի աշխարհը արձագանքը Ադրբեջանի կողմից կատարվող սադրիչ գործողններին՝ հարցին ի պատասխան Ավագյանն ասաց․ «Աշխարհի պատասխանը պետք է լինի խիստ, քանի որ անգամ Արցախի մայրաքաղաքն են ռմբակոծում։ Սա հանցանք է, որը պետք է դատապարտվի բոլորի կողմից։ Մինսկի խումբը ևս կոշտ է արտահայտվել՝ Թուրքիային հորդորելով չխառնվել դրանց»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ առաջիկայում ավելի լուրջ գործողություններ տեղի կունենան միջազգային մարմինների կողմից։
Վերջում, Տիգրան Ավագյանը նշեց՝ կարևորն այն է, որ մենք հաղթում ենք, քանի որ ամբողջ աշխարհը հայերի հետ է։
Սոնա Հարությունյան

1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



