Արսեն Թորոսյանը շարունակում է այցելել վիրավորներին
ОБЩЕСТВОԱռողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Արսեն Թորոսյանն այցելել է Սիսիանի զինվորական հոսպիտալ և Սիսիանի բժշկական կենտրոն` Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում տուժած վիրավորների բժշկական օգնության կազմակերպման հարցերին տեղում ծանոթանալու, խնդիրները պարզելու և լուծելու:
Նախարարը նաև զրուցել է վիրավոր զինվորների հետ, նրանց մաղթել առողջություն և շեշտել, որ հաղթելու ենք:
Միաժամանակ, հստակեցվել են վիրավորներին բուժօգնություն ցույց տվող կազմակերպությունների կարիքները, հատկապես` բժշկական սարքերի հագեցվածության առումով: Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ տեղում լուծվել են այդ հարցերը, և անհրաժեշտ սարքերը շուտափույթ կտրամադրվեն բժշկական կենտրոններին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



