Երեկոյան Ադրբեջանը 3 հրթիռ է արձակել Ստեփանակերտի այլ հատվածների ուղղությամբ. կա զոհ, առնվազն 4 վիրավոր
ОБЩЕСТВОԵրեկոյան Ադրբեջանը 3 հրթիռ է արձակել Ստեփանակերտի այլ հատվածների ուղղությամբ, որի արդյունքում տուժել են քաղաքացիականներ և քաղաքացիական օբյեկտներ։ Կա առնվազն 4 վիրավոր, առկա է նաև զոհ, սակայն տվյալները ճշտվում են։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
«Երկու բնակելի շենք Ստեփանակերտում լուրջ կերպով վնասվել են։ Բարեբախտաբար, շենքերում այդ պահին քիչ մարդ է եղել և վիրավորների քանակը ավելի քիչ է եղել»,- ասաց նա։
Արցախի ՄԻՊ -ը հայտնեց, որ Մարտակերտում լրագրողներին տեղափոխող ավտոբուսի թիրախավորման այսօրվա դեպքի հետևանքով ևս արձանագրվել են որոշ վնասներ, սակայն բարեբախտաբար մարդկային տուժածներ չկան։
«Սա երեկվա նմանատիպ հարձակման շարունակությունն է։
Լուրջ կասկածներ ունեմ, որ Ադրբեջանի կողմից լրագրողների նման թիրախավորումները նպատակ ունեն թույլ չտալ լրագրողներին և մանավանդ՝ միջազգային լրագրողներին լուսաբանել Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունները»,- ասաց Բեգլարյանը։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



