Արցախի նախագահի մասնակցությունը պատերազմական գործողություններին պարզվում է՝ խիստ մտահոգել է թշնամուն. Խոսնակ
ОБЩЕСТВОԱրցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մասնակցությունը պատերազմական գործողություններին պարզվում է՝ խիստ մտահոգել է թշնամուն. սկսել են նրա մասին կեղծ տեղեկություններ տարածել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նրա խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ անդրադառնալով ադրբեջանական այն ապատեղեկատվությունը, թե իբր Արայիկ Հարությունյանը վիրավորվել է:
Ավելի վաղ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս ապատեղեկատվության առնչությամբ նախագահի խոսնակը նաեւ նշել էր. «Նախագահն այս պահին գտնվում է բոլորովին առողջ վիճակում՝ հրամանատարական կետում և իրականացնում է իր երկրի կառավարումն ու մարտական գործողությունների մասով կատարում է իր աշխատանքը»:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



