Հրանտ Թոխատյան, Արսեն Սաֆարյան. Արցախ մեկնած հայտնիները
ЛАЙФՍահմանին ընթացող լարված մարտերը մեկ գաղափարի եւ նպատակի շուրջ են համախմբել ոչ միայն Հայաստանում ու Արցախում, այլեւս սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին։ Յուրաքանչյուրը փորձում է աջակցության իր հնարավորությունը գտնել, որեւէ կերպ օգնել Պաշտպանության բանակին։ Հայ հայտնիները նույնպես միացել են այդ գործին՝ կամավորագրվելուց մինչեւ գումարի տրամադրում, սնունդ, դեղորայք եւ առաջին անհրաժեշտության այլ պարագաների հավաքագրում իրականացնելով։
Նրանցից ոմանք, նույնիսկ չսպասելով, որ զորահավաքի շրջանակում իրենց կարող են կանչել ՀՀ զինված ուժեր, ինքնակամ են գնացել Արցախ՝ զինվորի կողքին լինելու։ Երգիչ Արսեն Սաֆարյանը, օրինակ, ժամեր առաջ իր ինստագրամյան էջում լուսանկարներ էր հրապարակել՝ կից նշելով․ «Մենք գնացինք»։
Ֆեյսբուքյան էջում լուսանկարներ էր հրապարակել նաեւ երաժիշտ, Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նախկին տնօրեն Վազգեն Ասատրյանը՝ դերասան Հրանտ Թոխատյանի եւ նրա որդու՝ Արամ Թոխատյանի հետ։ Ինչպես երեւում է այդ նկարներում, նրանք այնտեղ հանդիպել են նաեւ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ։
Հիշեցնենք, որ կամավոր հիմունքներով արդեն զինվորագրվել են դերասաններ Արման Նավասարդյանն ու Վարշամ Գեւորգյանը, հաղորդավար Եգոր Գլումովը, դերասան Վահան Թովմասյանը եւ այլք։