Ժունինյո. Վաղ թե ուշ Դեպայը կտեղափոխվի «Բարսելոնա»
СПОРТՖրանսիական «Լիոնի» մարզական տնօրեն Ժունինյոն հայտարարել է, որ ակումբի հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայը, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի կատալոնական «Բարսելոնա»:
«Դեպայը համաձայնության է եկել «Բարսելոնայի» հետ: Մենք դա չենք թաքցնում: Վաղ թե ուշ նա կդառնա «Բարսելոնայի» ֆուտբոլիստ»,- Ժունինյոյի խոսքը փոխանցում է Sky Italia-ն:
Դեպայը 2017-ին է «Լիոնի» հետ կնքել պայմանագիր, որը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Transfermarkt-ը նրա տրանսֆերը գնահատում է 44 միլիոն եվրո։
Դեպայը Նիդերլանդների հավաքականում հանդես է եկել «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի ղեկավարությամբ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



