Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Սերգեյ Համբարձումյան. Մենք արդար ենք, ճիշտը մերն է

ИНТЕРВЬЮ

Արդեն իններորդ օրն է՝ Արցախում պատերազմ է։ Ընթանում են ծանր և համառ մարտեր։ ՊԲ ստորաբաժանումները, հերոսաբար մարտնչելով, պաշտպանում են հայրենի հողը, իսկ հայ ժողովուրդը, մեկ բռունցք դարձած, օգնություն է ցուցաբերում Արցախի բնակչությանը և  կյանքի գնով հայրենի երկիրը պաշտպանող զինվորին։ Պատերազմի այս օրերին թիկունքում տեղի ունեցող իրադարձությունների, տրամադրությունների վերաբերյալ զրուցել ենք ռուսաստանաբնակ գործարար Սերգեյ Համբարձումյանի հետ։

Պարոն Համբարձումյան, պատերազմական այս օրերին, երբ հայ ժողովուրդը համախմբվել է թշնամու դեմ, ի՞նչ ուղերձ ունեք:

Կարող եմ ասել, որ հիանալի երիտասարդություն է դաստիարակվում, հերոսաբար կռվում են։ Հույս ունեմ, որ շատ շուտով այս ամենը կավարտվի։ Մենք պետք է հաղթենք, պարտավոր ենք հաղթել, ուրիշ տարբերակ չունենք։ Հպարտանում եմ իմ ամբողջ ազգով։

Գործարարները տարբեր միջոցներով ու տարբեր տեսակի օգնություններ են տրամադրում, փորձում ինչ-որ կերպ աջակցել պատերազմական այս փուլում պետությանն ու բանակին։ Դուք ի՞նչ մասնակցություն ունեք։

Չեմ կարծում, որ պետք է գումար փոխանցել և ասել՝ ես այս բանն եմ արել։ Ես ինչ որ պետք է՝ անում եմ, այս րոպեին էլ մեքենաներ կան ճանապարհին, որ ուղարկվում են։ Իմ ամբողջ թիմը Հայաստանում, Մոսկվայում և այլուր, այդ հարցերի շուրջ աշխատում է։ Չեմ համարում, որ դա պետք է անել ինչ-որ բան հետո գովազդելու համար։ Արածներս երբեք գովազդ չեմ արել, հիմա էլ չեմ ուզում անել։

Մենք պարտավոր ենք հաղթել, իսկ հաղթելու համար բոլորս պետք է համախմբվենք։ 

Բոլորս պարտավոր ենք օգնել։ Այն մարդը, ով իր վերջին 10 լուման, 5 000 դրամը տալիս է, նա ավելի շատ է անում, քան եթե ես այսօր ասեմ՝ ինչ եմ արել, ինչ եմ անում և ինչ եմ անելու։ 1988 թվականի երկրաշարժի ժամանակ Մեծ Բրիտանիայում մի երեխայի մեկ թե երկու ֆունտ էին տվել օրվա հացի համար, նա այդ գումարն ուղարկեց Սպիտակի երեխաներին։ Մինչև հիմա հիշում եմ այդ երեխային, ով իր օրվա հացի փողն ուղարկեց իր պես քաղցած երեխային։ Դա ավելի շատ էր, քան միլիոններ տվողներինը։ Ինքս ինձ համար, իմ խղճի համար, մեր հաղթանակի համար ինչ որ պետք է՝ անելու եմ։ Իմ հերթը հաղթանակից հետո ավելի լուրջ է գալու, չէ՞ որ ես շինարար եմ։

Արդյոք ռազմական ճանապարհով հնարավո՞ր է արցախյան խնդրի լուծում։

Այս պատերազմում մենք արդար ենք, ճիշտը մերն է, դրա համար մենք արդեն հաղթել ենք։ Ցանկացած պատերազմ վերջանում է բանակցային սեղանի շուրջ։ Այս պատերազմում մարտնչելով մենք ևս մեկ անգամ ասում ենք, որ պետք չէ ուժով փորձել ինչ-որ բան անել, եկեք նստենք սեղանի շուրջ։ Մեզ ոչինչ պետք չէ իրենցից։ Մեզ պետք է մեր հողը, որտեղ մեր երեխաներն ապրում են։ Մենք ուզում ենք, որ իրենք ընդունեն հետևյալը՝ աշխարհում 1945 թվականին եղել է մոտավորապես 48 պետություն, հիմա՝ 201։ Դա նշանակում է՝ տարեկան 1-2 անկախ պետություն։ Այսպես թե այնպես, անկախ պետությունների թիվն ավելանում է։ Քաղաքակիրթ պետք է մոտանալ այդ հարցին, դա՛ է պետք բացատրել։

Իհարկե՝ չէր կարելի ասել, որ «Արցախը մերն է և վերջ»։ Այդ ժամանակ հակառակորդն ասում է՝ բա ինչի՞ մասին ենք մենք խոսում, 30 տարի բանակցում։

Ճիշտը կենտրոնում է, մենք մեր ճիշտն ունենք, իրենք՝ իրենցը։ Մենք պետք է հավասարը հավասարի հետ խոսենք։ Պետք չէ մեզ պարտադրել ինչ-որ բան, դա հնարավոր չէ։ Հույս ունեմ, որ այս ամենը շատ շուտ կավարտվի, համենայն դեպս՝ կկանգնեցվի, եթե ոչ, իրենց համար ավելի վատ։

Այսօր կոչեր կան, որ պետք է քաղաքական գործիչները, իշխանության ընդդիմախոսներն անհամաձայնությունները մի կողմ դնեն։ Համաձա՞յն եք ոչ մի այլ բանից չխոսելու վերաբերյալ այդ կոչերի հետ։

Այո, բայց ինձ թվում է՝ ընդդիմությունը գրեթե բան չի խոսում, իսկ իշխանությունն իրեն թույլ է տալիս՝ շատից-քչից խոսել․ թեև դա իշխանության խնդիրն է։

Համախմբումն է ճիշտ։ Հայրենական պատերազմի ժամանակ բոլորը համախմբվում են։ Այսօր առավել քան անհրաժեշտ է, որ մեր ազգը դառնա մեկ մարդ։ Միայն էդպես է հնարավոր հաղթանակը։ Մինչև վերջին մարդը պետք է համախմբվենք։

Նույնիսկ բանտերից է պետք ազատել որոշ մարդկանց։ Օրինակ՝ Գագիկ Ծառուկյանին հիմա այնտեղ պահում են, որ ի՞նչ։ Նա հայրենանվեր, լավ մարդ է։ Այսօր նա անկասկած կարող է ահագին օգուտ տալ մեր ազգին, այնտեղ նստած ի՞նչ է անում։ Դա սխալ է։ Գագիկ Ծառուկյանը հանցագործ չէ։ Երկու ամսով նրան նստեցրել են։ Կլինի՞ բաց թողնեն, այդ մարդը շատ բան կարող է անել, շատ հնարավորություններ ունի։ Հետո, երբ այս ամենը վերջանա, թող էլի անդրադառնան իրենց անախորժություններին, իրենց հարցերին՝ քաղաքական, ոչ քաղաքական, տնտեսական, դա արդեն իրենց խնդիրն է, ազգի խնդիրը չէ։ Հիմա պետք է համախմբել բոլորին։

Սա մեր ազգի պատմության մեջ երևի ամենադժվար պահերից մեկն է, բայց մենք շատ դժվար պահեր ենք անցել, և որպես ազգ կանք, և հիմա արդեն այն ժամանակները չեն, որ կարող են գալ և մեր վիզը կտրել, այդ ժամանակներն անցել են։ Մեզ հետ պետք է հաշվի նստել։

Մենք կարող ենք օրինակ վերցնել Իսրայելից․ 500 միլիոն թշնամի ունի, բայց ոչ մեկը չի կարող իրեն որևէ բան թույլ տալ։ Բայց դա ապագայի խոսակցություն է, հաղթենք, հետո պետք է հավաքվել և մտածել՝ 30-40 տարուց հետո մենք ի՞նչ ենք ուզում։ Մեր Հայաստանը պետք է լինի շատ հզոր, շատ հարուստ, կիրթ, ցիվիլ։  Դա այն սերունդը, որը հիմա հաղթում է, նրանց Հայաստանն է։ Մենք բոլորս պետք է միասին դա անենք։

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию