Սամը շատ-շատ բարի, ազնիվ տղա էր, ժպիտը միշտ դեմքին էր. դասընկերուհին՝ զոհված Սամվել Մելքոնյանի մասին
ОБЩЕСТВОԱրցախում մարտական գործողությունների հետևանքով զոհված ժամկետային զինծառայող Սամվել Մելքոնյանը Հրազդանի Քաղսի գյուղից էր: Սամվել Մելքոնյանը ծառայության էր անցել 2018 թվականին, և 3 ամսից, հայրենիքի առաջ պարտքը կատարած, պետք է տուն վերադառնար. «Սամը շատ-շատ բարի, ազնիվ տղա էր, հանգիստ բնավորություն ուներ, ընկերասեր էր մեր Սամը, ժպիտը միշտ դեմքին էր: Եթե ինքը դասի չգար, մեր օրը կամ չէր անցնում, կամ ահավոր վատ էր անցնում»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Սամվելի դասընկերուհին:
Վերջինս նշեց, որ Սամվելն ունի մեկ եղբայր և մեկ քույր՝ Սամվելը ավագն էր:
Դասընկերուհին մեզ հետ զրույցում հիշեց նաև իրենց ունեցած վերջին հեռախոսազրույցը. «Վերջին անգամ մի քանի ամիս առաջ էինք խոսել, ասեց՝ վերջացնեմ, գամ՝ դասարանով հավաքվենք»,- եզրափակեց նա:




1
Клеймированный стигмой стыда и позора: кого радуют действия властей Армении? «Паст»
2
«Правосудие» превращенное в шоу: истинная цель дела Ваге Акопяна
3
Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»
4
В приграничных сёлах Армении закрывают школы
5
Следственный комитет «опровергнув», по сути фактически подтвердил: «Паст»



