ԿԸՀ-ն վերահաշվարկի վերաբերյալ մեծ թվով դիմումներ է ստացել
ПОЛИТИКАԵրեկ լրացել է Սահմանադրական հանրաքվեի քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամլո քարտուղարությունից տեղեկանում ենք, որ սահմանված ժամկետում հանրաքվեի 11 ընտրատարածքային հանձնաժողովներ ստացել են թվով 78 տեղամասերում վերահաշվարկի դիմումներ:
Հանրաքվեի 3 ընտրատարածքային հանձնաժողովներ ստացել են դիմումներ` թվով 3 տեղամասերի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ: Նախնական տվյալներով` 1997 տեղամասային հանձնաժողովների գրանցամատյաններից մոտ հարյուրում առկա են քվեարկության ընթացքի մասին գրառումներ: Բոլոր դիմումներին օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում ընթացք կտրվի:
Գագիկ Աղբալյան
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



