Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Թուրքիան ուզում է աշխատել ՌԴ-ի հետ․ Չավուշօղլու
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիան պատրաստ է աշխատել ՌԴ-ի հետ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու նպատակով։ Հակամարտությունը պետք է լուծել, որպեսզի ապահովված լինի տարածաշրջանի անվտանգությունն։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն, փոխանցում է Sputnik Armenia-ն։ Չավուշօղլուն ասել է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների ցանկում է , ունի հարաբերություններ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, հետևաբար մեծ անհրաժեշտություն կա այս հարցում ՌԴ միջամտության համար։
Չավուշօղլուն նշել է, որ այս հարցում Թուրքիան ուզում է աշխատել ՌԴ-ի հետ՝ ընդգծելով, որ այս հարցը պետք է արմատական լուծում ստանա, ինչի համար պետք է համատեղ աշխատանք տարվի ՌԴ-ի և Թուրքիայի միջև։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
День рождения в Италии с Юнибанком



