Լավրովը հոկտեմբերի 12-ին Մոսկվայում բանակցություններ կվարի Զոհրաբ Մնացականյանի հետ
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 12-ին Մոսկվայում բանակցություններ կվարի իր հայ գործընկերոջ` Զոհրաբ Մնացականյանի հետ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՏԱՍՍ-ը։
«Հոկտեմբերի 12-ին նախատեսվում են բանակցություններ Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների միջև՝ վերջինիս Մոսկվա նախատեսվող այցի շրջանակներում», - ասել է Զախարովան։
Թարմացում.
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդեն իսկ որոշակի ժամանակ է՝ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում Մոսկվա ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցի կազմակերպման ուղղությամբ: Այցը տեղի է ունենալու հոկտեմբերի 12-ին:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природе



