Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Եթե ար­ձա­նագ­րում են փաս­տը, ուրեմն պետք է նաև գոր­ծուն քայ­լեր ձեռ­նար­կեն»․«Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանի սանձազերծած և արդեն մի քանի օր շարունակվող պատերազմին անդրադառնում է միջազգային մամուլը, տարբեր երկրների խորհրդարաններ ու պաշտոնյաներ, միջազգային տարբեր ատյաններ և կառույցներ կրակը դադարեցնելու կոչեր են հնչեցնում: Մինչդեռ պատերազմի մեկնարկին, երբ հայկական զինված ուժերը մարտեր է մղում միանգամից երկու պետության՝ Ադրբեջանի և Թուրքիայի բանակների և նաև Թուրքիայի միջոցով տարածաշրջանում հայտնված վարձկան ահաբեկիչների դեմ, շատ էր խոսվում այն մասին, որ միջազգային հանրությունը որևէ կերպ չի արձագանքում պատերազմին Թուրքիայի ներգրավվածության և տարածաշրջանում հայկական բանակի դեմ մարտնչող ահաբեկիչների առկայության փաստին:

Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը նշում է՝ միջազգային հանրությունն արձանագրում էր այդ փաստը, այդտեղ թաքցնելու որևէ բան չկար: «Թուրքիան ինքն այնքան է և էր «խիզախացել», որ չի էլ թաքցրել այդ փաստը: Դա միակ երկիրն է, որ բացեիբաց հայտարարել է, որ այո՛, ամեն ձևով օժանդակում է իր Ադրբեջան եղբորը: Նա այդ փաստը չի թաքցրել, և միջազգային հանրությունն էլ, եթե դրա մասին հրապարակային խոսվում է, արձանագրել է: Պատերազմին երրորդ կողմի մասնակցության վերաբերյալ արձագանքներ եղել են: Թուրքիան չի կարող, այսպես ասած, անկողմնակալ երկիր լինել: Այլ հարց է, որ արձանագրումից բացի գործնական քայլեր «միջազգային հանրություն» կոչեցյալը չի արել և, ցավոք, այսօր չի անում:

Գործնական քայլեր ասելով՝ նկատի ունեմ, որ արձանագրելով այդ փաստը՝ որևէ գործուն միջոց, լինեն դրանք պատժամիջոցներ կամ այլ գործիքակազմ, չի օգտագործել Թուրքիային սանձելու համար: Իսկ միջազգային ո՞ր կառույցները կամ կենտրոնները կարող են դա անել: Առաջին հերթին Միացյալ Նահանգները, որը Թուրքիայի վրա ազդեցություն ունի: Այո՛, վերջին շրջանի կոչերում ակցենտները թեքվեցին և ավելի ընդգծված դարձան, ասում են, որ երրորդ կողմերը չպետք է խառնվեն պատերազմին, առանց մատնանշելու Թուրքիային: Նույն Չավուշօղլու-Ստոլտենբերգ հանդիպման ժամանակ վերջինս հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն մտահոգություններ ունի այս կոնֆլիկտի վերաբերյալ, պետք է կանգնեցնել արյունահեղությունը, կողմերը բանակցությունների միջոցով պետք է սա լուծեն և կոչ արեց Թուրքիային օգտագործել իր ազդեցությունը Ադրբեջանի վրա կանգնեցնելու համար այս պատերազմը: Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, միացել է Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հայտարարություններին՝ կոչ անելով կանգնեցնել արյունահեղությունը և այլն:

Նույնն արել է Ֆրանսիան: Կարելի է ասել, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջինն է դա արել: Մատնանշել է Թուրքիային, խոսել է ահաբեկիչների մասնակցության մասին: Տեսնում ենք, որ ֆորմալ առումով այսօր Ադրբեջանն է պատերազմում, բայց նրան հրահրողը, զենք մատակարարողը, ծրագրեր գծողը Թուրքիան է: Այսինքն՝ պետք է ազդել Թուրքիայի վրա, մինչդեռ որևէ պատժամիջոց կամ գործուն քայլեր այդ առումով չեն կիրառվում: Նույնը նաև Իսրայելի պարագայում, որը կոնֆլիկտի թեժ պահին և նաև այսօր շարունակում է Ադրբեջանին մատակարարել այնպիսի զինատեսակներ, որոնք ուղղվում են խաղաղ բնակչության դեմ և ոչ թե ռազմական հարց են լուծում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հովհաննիսյանը:

Թուրքագետը նշում է՝ այս բոլոր կոչերը, հայտարարությունները բաց դիվանագիտությունն է, բայց կա նաև դիվանագիտության այն կողմը, որը չենք տեսնում: «Այն է՝ տարբեր խողովակներով շփումներն են, սակարկություններն են և այլն: Մասնավորապես՝ վերցնենք Լավրովի և Չավուշօղլուի միջև տեղի ունեցած մի քանի խոսակցությունները, որոնց վերաբերյալ տարածվել են պաշտոնական հաղորդագրություններ: Կարծում եմ՝ Ռուսաստանը, որը բոլորովին շահագրգռված չէ, որ իր ազդեցության գոտի (իսկ Հարավային Կովկասն, ըստ էության, եղել է իր ազդեցության գոտին) ներխուժեն թուրքեր:

Իսկ թուրքերն ունեն այդ հավակնությունը՝ ներխուժել այս տարածք, փոխել ստատուս-քվոն և դառնալ երկիր, որը կարգավիճակների թելադրողի դերում է: Ի դեպ, սա էլ է Թուրքիան արել անթաքույց, Ռուսաստանին բացեիբաց ասել էր՝ եկեք Սիրիայի օրինակով համագործակցենք, իսկ դա նշանակում է՝ բաժանել ազդեցության տարածքները, համատեղ վերահսկողություն անել, որ խաղաղություն լինի: Բայց ինչո՞ւ պետք է Ռուսաստանը թույլ տա այստեղ թուրքական վերահսկողություն, և ի՞նչ իրավունքով է Թուրքիան այստեղ թելադրողի դերում հանդես գալու: Եթե հետևենք Իրանի դիրքորոշմանը և հայտարարություններին, նրանք ուղիղ չեն մատնանշում Թուրքիային, բայց դա մի երկիր է, որը բոլորովին չի ուզում Թուրքիայի ներկայությունն այս տարածաշրջանում: Իհարկե, քողարկված ձևով ինչ-որ ճնշումներ գնում են Թուրքիայի վրա, բայց դա բավարար չէ: Չնայած բոլոր հորդորներին, կոչերին, որոնք վերջին շրջանում ավելի խիստ են, հասցեական, ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը, կարծես թե, չեն պատրաստվում հրաժարվել իրենց ծրագրերից:

Ի՞նչ է ասում Ալիևը: Պատրաստ ենք բանակցությունների, բայց նախապայմաններ դնելով: Էրդողանն էլ իր վերջին ելույթներից մեկում ասաց, որ բոլոր միջոցներով, այդ թվում՝ ռազմական, պատրաստ է օգնել իր եղբայրակից Ադրբեջանին: Ըստ էության, հրահրողի դերում հանդես է գալիս Թուրքիան, որն ունի մեծ ծրագրեր, այստեղ իր համար միայն Ղարաբաղի հարցը չէ, իր համար գլխավոր հարցը տարածաշրջանում թիվ մեկ խաղացող դառնալն է: Բացի դա, շատ երկրներ հստակ արձանագրել են ահաբեկիչների առկայությունն այս պատերազմում: Շատ երկրներ հայտարարել են, որ ահաբեկչությունը մի երևույթ է, որը պահանջում է գործուն քայլեր:

Ռուսաստանի և ԱՄՆ-ի համար ահաբեկչության դեմ պայքարը կարևոր առաքելություններից մեկն է: Եթե արձանագրում են փաստը, որ կան ահաբեկիչներ, ուրեմն պետք է նաև գործուն քայլեր ձեռնարկեն: Այդ քայլերն առայժմ չենք տեսնում, բայց չեմ կարծում, որ թույլ կտրվի այս տարածաշրջանը դարձնել երկարատև ու մեծ պատերազմի օջախ: Ինչ-որ քայլեր կձեռնարկվեն, որովհետև սա որևէ մեկի շահերից չի բխում»,-նշում է մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию