Դդումով ձիթաբլիթ
ЛАЙФՈրքան հաճելի է տանեցիներին ուրախացնել համեղ, թեթև նախաճաշով: Դրա համար կարելի է պատրաստել փափուկ ձիթաբլիթ` դդումով: Այս ուտեստի բուրմունքն արդեն իսկ անտարբեր չի թողնի որևէ մեկին:
Մատուցեք այն թեյով, վրան լցնելով թթվասեր, մուրաբա, մեղր, հալած շոկոլադ կամ խտացրած կաթ:
Այս ձիթաբլիթներն ունեն քաղցր, հաճելի համ և յուղոտ չեն, քանի որ, ի տարբերություն սովորականների, տապակվում են չոր թավայի մեջ՝ ձեթը լցնում ենք հենց խմորի մեջ:
Պատրաստման համար անհրաժեշտ է
Կեֆիր՝ 300 գր
Դդումի պյուրե՝ 400 գր
Շաքարավազ՝ 2 ճաշի գդալ
Ալյուր՝ 3 բաժակ
Ձու՝ 1 հատ
Սոդա՝ ½ թեյի գդալ
Ձեթ՝ 2 ճաշի գդալ
Մի պտղունց աղ և վանիլին։
Պատրաստման եղանակը

Կեֆիրը նախօրոք հանում ենք սառնարանից, որպեսզի տաքանա, ապա լցնում տարրայի մեջ:
Ավելացնում ենք ձու, շաքարավազ, վանիլին, դդումի պյուրե, մի պտղունց աղ, ձեթ․ կրկին խառնում:
Այնուհետև ավելացնում ենք ալյուրը և սոդան: Խմորը պետք է լինի խիտ:
Տաքացրած թավայի վրա ճաշի գդալով դնում ենք խմորը և տապակում 2-3 րոպե ամեն կողմից:
Աղբյուր՝ LADYNEWS.am



