Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Ցան­կա­ցած տա­սը պե­տու­թյան բա­նա­կից ինը չէ­ին կա­րո­ղա­նա կա­տա­րել».«Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստ» օրաթերթի հարցազրույցը «Հենակետ» վերլուծական կենտրոնի ռազմական փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ: - Պարոն Խաչատրյան, սա կանխատեսելի՞ պատերազմ էր։ -Տեսեք, դեռևս հուլիսից, երբ սկսվեցին թուրքադրբեջանական համատեղ լայնամասշտաբ զորավարժություններ, դրանք տևեցին գրեթե մինչև սեպտեմբերի սկիզբ:

Ճիշտ է, ադ զորավարժությունները պետք է ավարտվեին օգոստոսի 13-ին, բայց մեր մշտադիտարկումների արդյունքում պարզ էր դառնում, որ այդ զորավարժություններին մասնակցելու նպատակով Թուրքիայից բերված զինտեխնիկան, ավիացիոն միջոցներն ու անձնակազմը ողջ ժամանակահատվածում գտնվում էին Ադրբեջանում, մենք անընդհատ բարձրաձայնում էինք ու մատնանշում տվյալ փաստի մասին, որ առկա են բազմաթիվ սպառնալիքներ, որ բանակցությունները վերջնական փակուղային վիճակում են, և հնարավոր ռազմական գործողությունների ծավալումը ընդամենը ժամանակի հարց է: Դրա մասին անընդհատ խոսում էին ռազմական ոլորտի որոշ փորձագետներ, բարձրաձայնում զորավարժությունների և դրանից հետո եկող ռիսկերի մասին, որ Ադրբեջանի ու Թուրքիայի նախապատրաստություններն ու հռետորաբանությունը միայն ռազմական գործողությունների վերսկսման տրամաբանության մեջ են դիտարկվում:

Ռազմական գործողությունների սկսվելուց առաջ ամիսներ շարունակ մենք ևս բարձրաձայնում էինք, որ կառավարման համակարգը պետք է պատերազմին նախապատրաստենք, հանրությանը ևս իրազեկենք հնարավոր սպառնալիքների մասին, պահեստազորային կազմի հավաքներ անցկացնենք և այլն: Թե որքանով մենք կարողացանք նախապատրաստական աշխատանքներ տանել, ինչ արդյունավետությամբ կարողացանք սկզբնական շրջանում հակազդել թշնամուն և՛ ռազմի դաշտում, և՛ տեղեկատվական-անվտանգային, դա այլ քննարկման թեմա է, բայց որ ռազմական գործողությունների սկսվելը իմ և շատ փորձագետների համար կանխատեսելի էր դառնում, դա միանշանակ է:

-Ինչո՞ւ է Թուրքիան նման ծավալի մասնակցություն ցուցաբերում ադրբեջանական ագրեսիային, և ի՞նչ զարգացումներ եք տեսնում թուրքական ներկայությամբ պայմանավորված։ -Երբ Հուլիսյան մարտական գործողություններից հետո Ադրբեջանը մեծ ապտակ ստացավ, արդեն պարզ երևում էր, որ և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան չեն համակերպվելու իրենց համար պարտվողական այդ արդյունքի հետ, վերջնարդյունքը չէր երևում, և երկուսով փոխադարձ հատուցման հարվածների են նախապատրաստվելու:

Այսօր Թուրքիան լիարժեք ներգրավվածություն ունի Արցախում ընթացող ռազմական գործողություններում, նա միշտ ինչ-որ պատճառ գտնում է տարբեր տարածաշրջաններում պրոցեսներին խառնվելու տեսանկյունից, և պատկերացնում եմ, որ երբ պատերազմն ավարտվի, նրանք շուտ դուրս չեն գալու Ադրբեջանից՝ նրանց վրա ունենալով շատ մեծ ազդեցություն, նաև տարածաշրջանում հրահրելով խառնաշփոթություններ: Նշենք նաև այն կարևոր դրվագը, որով Թուրքիան փորձում է ամեն կերպ ներգրավվել և իր մասնակցությունն ունենալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության աշխատանքներին։ Այնպես որ, Թուրքիան փորձում է ամեն գնով տարածաշրջանում առանցքային խաղացողներից մեկը դառնալ։ - Արդյո՞ք Թուրքիան մինչև վերջ կսատարի «կրտսեր» եղբորը։

-Արտաքուստ՝ այո, բայց նշեմ, որ Թուրքիան հիմա տարբեր տարածաշրջաններում, օրինակ՝ Լիբիայում, Սիրիայում, Միջերկրական ծովում, ներգրավված է աշխարհաքաղաքական, ռազմավարական տարբեր վեճերի մեջ, և չեմ զարմանա, որ Թուրքիան Ադրբեջանում իր ռազմաքաղաքական ներգրավվածությունը թուլացնի մեկ այլ տարածաշրջանում ինչ-որ բան պոկելու համար: -Ինչո՞վ եք պայմանավորում տարածաշրջանում վարձկան-ահաբեկիչների նման ծավալի ներգրավվածությունը, և Ադրբեջանն ու Թուրքիան արդյո՞ք չէին հաշվարկել այդ ռիսկերը։

-Հավանաբար հաշվարկած կլինեն, տեսել են, որ տարածաշրջանում և աշխարհում տարբեր պետություններ ուղղակի զբաղված են համավարակի դեմ պայքարով, տնտեսական խնդիրների լուծմամբ, և դրսից եկած ազդակները կարող են թույլ լինել, դրան գումարած՝ սահմանին կայծակնային հաջողությունների հույսը, իսկ այդ դեպքում այս ամենի մասին չէր խոսվի, որովհետև հաղթողին չեն դատում: Բայց գործեց բումերանգի էֆեկտը, նրանք հանդիպեցին հայկական զինուժի հուժկու դիմադրությանը, և հիմա ահաբեկչական պետության պիտակ է դաջվելու Ադրբեջանի ճակատին:

-Հայկական զինուժի պատրաստվածության ծավալներն ինչպե՞ս եք գնահատում, և արդյո՞ք մենք կարողացանք իրականացնել մեր առջև դրված խնդիրը։ -Ասեմ, որ թուրք-ադրբեջանական հարձակման պլանը եղել է շատ մանրակրկիտ և պրոֆեսիոնալ կազմակերպված: Այն դիմադրությունը, որ մեր բանակը ցույց է տվել առաջին օրվա հուժկու հարվածից հետո, համոզված եմ՝ ցանկացած տասը պետության բանակից ինը չէին կարողանա կատարել:

Կատարե՞լ ենք արդյոք մեր առջև դրված խնդիրը, համոզված եմ՝ այո, որովհետև արդեն այսօր ամուր պաշտպանական մարտերից հետո գրեթե բոլոր տեղերում անցել ենք հակահարձակման: Իսկ թշնամու հերթական կայծակնային պլանը տապալվել է, քանի որ, ըստ պլանի, արցախա-ադրբեջանական ողջ շփման գծից նրանք այնպիսի ճեղքումներ պետք է ապահովեին, որ մի քանի օրվա ընթացքում կոնկրետ շրջաններ ու գյուղեր լինեին նրա վերահսկողության ներքո:

Իսկ ի՞նչ ունեն հիմա. միլիարդավոր դոլարների կորուստ, հազարավոր զոհեր, գրեթե կազմալուծված բանակ, ու ինչպես շատ փորձագետներ են նշում, ընդամենը կատարել են մի գումարտակի առջև դրված խնդիր: Այսօր, ճիշտ է, ունենք ցավալի շատ կորուստներ, բայց պետք է թշնամուն վերջնականապես լռեցնել, բոլոր նախադրյալները կան մի քանի օրվա ընթացքում այդ հարցը վերջնականապես լուծելու համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию