«Հայաստանի էլեկտրական ցանցերը»՝ Արցախի համար
ОБЩЕСТВО«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը՝ ի դեմս իր աշխատակիցների, ավելի քան 200 մլն դրամ է փոխանցել «Հայաստան» Համահայկական հիմնադրամին: Այս օրերին Ընկերությունը շարունակում է աջակցել բանակին տարբեր ուղղություններով՝ բոլորի նման փորձելով հնարավորինս օգտակար լինել մեր հայրենիքին:
Նշենք, որ ավելի վաղ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը 50 մլն դրամ էր ուղղել «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքին, ինչպես նաև Արցախից ժամանած 75 մեր հայրենակիցներին, որոնց թվում են անչափահաս երեխաներ, կանայք ու մեծահասակներ, հյուրընկալել Ծաղկաձորի հանգստյան տներից մեկում՝ հոգալով կացության բոլոր ծախսերը:
«Բոլոր հայերի նման մենք ևս անհանգստացած ենք պատերազմով ։ Հայաստանից շատերն այսօր առաջնագծում են, որը շատ ոգևորող է, մեզ միայնակ չենք զգում, պաշտպանված ենք զգում: Մեր ցանկությունը մեկն է՝ որ շուտ խաղաղություն լինի, մենք էլ գնանք մեր տուն, մեր երեխաների ու մեծերի հետ։ Անհամբեր սպասում ենք դրան, գիտենք, որ հաղթելու ենք, մեր բանակն ամենահզորն է», - ասում է Արցախից ժամանած 7 անչափահաս երեխաների մայր Նազիկ Գրիգորյանը։
#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ
1
На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»
2
Противоположная сторона… антицерковной «реформы»: «Паст»
3
Клеймированный стигмой стыда и позора: кого радуют действия властей Армении? «Паст»
4
Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»
5
В приграничных сёлах Армении закрывают школы



