Աթենքում ծեծի են ենթարկել Միխեիլ Սահակաշվիլին
ОБЩЕСТВОՎրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ծեծի է ենթարկվել Աթենքում, որտեղ նա ժամանել էր հանդիպելու վրացի էմիգրանտ ընտրողների հետ՝ հոկտեմբերի երեսունմեկին Վրաստանում կայանալիք պառլամենտական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում։ Այս մասին հայտնում է ռուսական «ВЗГЛЯД»-ը, վկայակոչելով տեղի մամուլի հրապարակումներին։
Սահակաշվիլին իր երկրպագու կանանց հետ գնալիս է եղել կինոթատրոն, երբ մի տղա է մոտեցել ու հարվածել նրա գլխին։ Սկսվել է խուճապ։ Դեպքի վայր է ժամանել հունական իրավապահների հատուկ ջոկատը։ Ավելի վաղ, Սահակաշվիլին հայտարարել էր, որ Եվրոպայում ապրող վրացի քրեական տարրերը իր դեմ գործողություններ իրականացնելու պատվեր են ստացել վրացական իշխանություններից, մասնավորապես՝ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեից։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



