Սեպտեմբերին Թուրքիան Ադրբեջանին 77 մլն դոլարի ռազմարդյունաբերական արտադրանք է վաճառել
ОБЩЕСТВОԸստ Թուրքիայի արտահանման խորհրդի զեկույցի՝ 2020թ. սեպտեմբերին Թուրքիայի պաշտպանական և ավիացիոն արդյունաբերության ոլորտի արտահանման վիճակագրությունում Ադրբեջանն առաջին տեղում է․ սեպտեմբերին Թուրքիան Ադրբեջանին 77 մլն 167 հզ դոլարի արտադրանք է վաճառել։ Այս մասին հայտնում է Ռազմինֆո-ն։
«Թուրքիայի արտահանումների վիճակագրությունների զեկույցն ամեն ամիս հրապարակվում է արտահանումների խորհրդի պաշտոնական կայքում։
Ըստ այդմ՝ Թուրքիայից Ադրբեջան պաշտպանական և ավիացիոն միջոցների արտահանման ծավալները խիստ աճում են օգոստոսից․ այդ ամիս Թուրքիան Ադրբեջան է արտահանել մոտ 36 մլն դոլարի պաշտպանական և ավիացիոն միջոց, իսկ հուլիսին արտահանման չափերը խիստ նվազ են և կազմում են ընդամենը 278 հզ դոլար։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



