Հերոսների մեջ հերոսներ չառանձնացնենք.«Փաստ»
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթը գրում է
Պատերազմն ինքնին արհավիրք է: Այն իր կանոններն է թելադրում, այն հաղթում են հերոսները, ցավոք՝ երբեմն կյանքի գնով: Հերոս են բոլոր զոհվածները, նրանցից յուրաքանչյուրի կորուստը անասելի ու անհաղթահարելի ցավ է բոլորիս համար: Հերոս են պատերազմողները, թշնամու ագրեսիան կասեցնողները, բոլորը՝ յուրաքանչյուր զինվոր, յուրաքանչյուր սպա, յուրաքանչյուր կամավորական, յուրաքանչյուր պահեստազորային: Իհարկե, նրանցից ոմանք առանձնահատուկ սխրանքներ կատարած կլինեն, նրանցից ոմանք կպարգևատրվեն:
Սա բնական և օրինաչափ է ցանկացած պատերազմի դեպքում: Սակայն հանրային ընկալման մեջ հերոսներին տարանջատելը, քիչ է ասել, թե սխալ է: Ընդ որում, խոսքը երեկվա, մեղմ ասած, չափազանց անհաջող դրվագի մասին չէ միայն: Խոսքը երևույթի մասին է, որն, ի դեպ, նկատելի էր դեռ Ապրիլ յան պատերազմից հետո: Առաջնագծում կռվող յուրաքանչյուր ոք հերոս է, ու շատ կարևոր է, որ հերոսների միջից հերոսներ չառանձնացնենք:
Սա անթույլատրելի է ոչ միայն մնացյալին «երկրորդելու» վտանգի առումով, այլև հենց «առանձնացվողների» հանդեպ հանրային հակառակ ընկալման հավանականության տեսակետից: Առավել ևս, երբեք, որևէ պարագայում չի կարելի թեկուզ անզգույշ որևէ ակնարկ, որը կարող է մի փոքր անգամ նսեմացնել որևէ զինվորի: Առաջնագծում հերոս են բոլորը: Բոլորն անխտիր: Հաղթելու ենք...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում