Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Ար­ցա­խի ան­կա­խու­թյան ճա­նաչ­ման գոր­ծըն­թա­ցը դի­վա­նա­գի­տա­կան դաշ­տում նոր օրա­կարգ կմտցնի, որն իր հեր­թին նոր իրա­վի­ճակ կբե­րի».«Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Արցախի անկախության ճանաչման հարցով Հայաստանին, միջազգային կառույցներին և աշխարհի բոլոր երկրներին դիմելու հնարավորությունն Արցախում չեն բացառում: Նախօրեին այդ մասին խոսեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հայտարարելով, որ եթե առաջիկա երկու օրերի ընթացքում չտեսնեն հարցի խաղաղ ճանապարհով լուծելու Ադրբեջանի պատրաստակամությունը, Արցախի անկախությունը ճանաչելու համար դիմելու են երկրներին: Խոսելով նշվածի հնարավորությունների մասին՝ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը «Փաստի» հետ զրույցում մի շարք հանգամանքներ առանձնացրեց:

«Փորձում են արձանագրել, որ պատերազմի ինչ-որ մի փուլ ավարտվում է հրադադարով, և դրանից հետո սկսվում են բանակցություններ: Հիմա Արցախի նախագահն ասում է, որ եթե այդ հրադադարն իրականում չի լինելու, իսկ վերսկվող բանակցությունները չեն գնալու այն հունով, որը ձեռք է տալիս Արցախի Հանրապետությանը, ապա ԱՀ-ն, ըստ էության, փորձելու է ձևավորել նոր քաղաքական օրակարգ, նոր կոնցեպցիա: Այսինքն, արդեն ոչ թե հայտարարություններ են լինելու, այլ ԱՀ-ն անկախության ճանաչման իրական օրակարգ է մտցնելու:

Դիվանագիտական դաշտում նոր օրակարգ կմտցնի, որն իր հերթին նոր իրավիճակ կբերի, որովհետև թե՛ ուղղակիորեն հակամարտողները, թե՛ հիմնական խաղացողները և թե՛ հիմնական ուժային կենտրոնները պետք է հաշվի նստեն այդ նոր իրողության հետ: Առավել ևս, եթե դրա մեջ իր մասնակցությունն ունենա նաև Հայաստանը և ճանաչի Արցախի Հանրապետությանը: Դա կնշանակի, որ ՀՀ-ին ձեռք չեն տալիս այն դիվանագիտական գործընթացները, որոնք կային և որոնք պետք է հիմա վերսկսվեն»,-ասաց քաղտեխնոլոգը:

Անդրադառնալով ճանաչման գործընթացից բխող հնարավոր հարցերին՝ նա նշեց. «Սա, իհարկե, ընդհանուր առմամբ, բավականին բարդ գործընթաց է: Ընդ որում, գիտենք, որ Հայաստանում էլ դրա շուրջ դիսկուրս կա, որը մի քանի ուղղություններով է. քննարկվում են ոչ միայն այն հարցերը, թե ճանաչումն ինչ կտա կամ ինչ չի տա, այլ այն, թե արդյոք ճիշտ է միանգամից խոսել ոչ թե անկախության ճանաչման մասին, այլ Արցախը հռչակել Հայաստանի անքակտելի մաս:

Կարծում եմ՝ այս դիսկուրսն էլ պետք է այդ «background»-ում լինի. այսինքն, եթե բանակցային գործընթացը ձեռք չի տալիս հայկական կողմերին, կա անկախության տարբերակը: Բացի այդ, կա գուցե ավելի արմատական տարբերակ, ըստ որի՝ Արցախը միանգամից դառնում է Հայաստանի մաս, որից բխելու են այլ քաղաքական օրակարգեր, այդ թվում՝ քաղաքական օրակարգեր կարող են առաջանալ նաև ՀԱՊԿ-ի համար»: Թե անկախության ճանաչման գործընթացն ինչ ծանրության հարց է, ըստ քաղտեխնոլոգի, կարելի է միայն պատկերացնել. «Պարզ է, որ շատ ծանր ու բարդ հարց է: Պարզ է նաև, որ նոր քաղաքական օրակարգ է, որը գուցե բացառում է այսօրվա բանակցային գործընթացը կամ ֆորմատը»:

Անդրադառնալով հայտարարված հրադադարին ու Ադրբեջանի կողմից այն խախտելու փաստերին՝ Վ. Հակոբյանը նշեց. «Հենց Մոսկվայում բանակցությունները սկսելուց առաջ պաշտոնական Ադրբեջանն անձամբ Ալիևի շուրթերով ֆոնային հայտարարություն արեց առ այն, որ Ադրբեջանը Հայաստանից և Արցախից, ըստ էության, կապիտուլյացիա է պահանջում: Այսինքն, բանակցություն հասկացողության տակ իրենք դա են հասկանում՝ առաջարկելով խաղաղություն բոլոր տարածքների դիմաց կոնցեպցիան: Այսինքն, հռետորաբանությունը բավականին կոշտ է, և խոսել, թե պատրաստ են ինչ- որ բանակցությունների, անիմաստ է: Հրադադարը մինչև այս պահն էլ իր ամբողջ իմաստով ու ծավալով չի պահպանվում:

Բայց նկատի ունենանք, որ հրադադարն իրենից որոշակի գործողությունների շարք է ենթադրում, որոնք որոշակի ժամանակ են պահանջում: Բացի այդ, Ադրբեջանը, արդեն ավելի քան երկու օր խախտելով հրադադարը, փորձում է նաև շոշափել վերոնշյալ գործընթացի հիմնական մոդերատորի՝ Ռուսաստանի տրամադրվածություններն ու վճռականությունը:Հասկանալի է նաև, որ Ադրբեջանը փորձում է գրավել այն դիրքերը, բնակավայրերը, որոնց «գրավման» վերաբերյալ ժամանակին հայտարարել էր՝ ասելով, թե դրանք իբրև ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ են: Քարոզչական նպատակներից ելնելով՝ հայտարարածը փորձում են ի կատար ածել, որովհետև երբ հետագայում պարզվի, որ այդ ամենն իրականության հետ աղերս չի ունեցել, Ալիևից պատասխան են պահանջելու հենց Ադրբեջանում, ինչպես նաև հովանավորյալ Թուրքիայում:

Ընդհանուր առմամբ, չեմ կարծում, որ հրադադարը և բանակցային բուն գործընթացը Թուրքիայի և Ադրբեջանի սրտով են, որովհետև բանակցային գործընթացի տակ, ինչպես նշեցի, կարծես թե հասկանում են միայն կապիտուլ յացիան, ինչն աբսուրդի ժանրից է»: Վիգեն Հակոբյանը նկատեց նաև, որ հումանիտար հրադադարի իրականացման մեջ նախևառաջ գուցե շահագրգիռ է հենց Ռուսաստանը, որովհետև այն իր հեղինակության, ինչպես նաև տարածաշրջանում իր դերակատարումն ամրապնդելու կամ ներկայությունը վերահաստատելու խնդիր է: «Բոլոր թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ տարածաշրջանային ուժային կենտրոնները կոնկրետ հետաքրքրվածություն ունեն այս կոնֆլիկտի մեջ: Այսինքն, իրենք այս կամ այն չափով իրենց շահերն ու հետաքրքրություններն ունեն, ինչն ակնհայտ երևում է:

Ուղղակի բոլորը չէ, որ իրենց շահերը սպասարկելու, ինչպես նաև գործընթացի վրա իրականում ազդելու տեսանկյունից գործուն լծակներ ունեն: Այս տեսանկյունից, գործուն լծակներ ունեցողները Ռուսաստանն ու Թուրքիան են: Բոլորս տեսանք նաև Ֆրանսիայի դերակատարումը, որը, կարելի է ասել, գրեթե բաց տեքստով հակաթուրքական է, ինչից բխում է նաև Ադրբեջանի նկատմամբ վերաբերմունքը: ԱՄՆ-ը գուցե հիմա ավելի շատ խառնված է իր ներքին խնդիրներով, ընտրություններով:

Առավել ևս այս խառն իրավիճակում, այսպես ասած, բզբզալու ցանկություն չունեն: Մանավանդ՝ կապված Թուրքիայի հետ, որի հետ հարաբերություններն առավել քան սառն են և շատ անորոշ. մի կողմից՝ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, բայց մյուս կողմից՝ բացարձակապես ինքնուրույնություն է ցույց տալիս: Օրինակ՝ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը Ռուսաստանի արտադրության հակահրթիռային պաշտպանության համալիր է գնում: Կովկասի տարածաշրջանում, տվյալ դեպքում Անդրկովկասում և Արցախյան հարցում Թուրքիան գործոն է դարձել:

Հաշվի առնելով այդ ցավալի իրողությունը՝ առաջին հերթին գուցե հենց Ռուսաստանի համար, Ռուսաստանը Թուրքիայի հետ կոնսուլտացիաներ է իրականացնում ամենաբարձր մակարդակով: Կարծում եմ՝ գործընթացների վրա, որպես շատ շահագրգիռ կողմ, ազդեցություն ունի նաև Իրանը, որը պարսկական դիվանագիտությանը բնորոշ քայլերով է առաջ շարժվում: Այսինքն, այն ամենը, ինչ ասվում է հրապարակավ, դեռ չի նշանակում, որ իրականում Իրանը հենց այդպես էլ գործում է»,-եզրափակեց քաղտեխնոլոգը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию