Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հայկս հերոս է, ով սեփական կյանքով փրկել է ընկերոջ կյանքը. նրա վերջին գրառումն էր՝ «կմեռնեմ հանուն ձեզ». զոհված Հայկ Սահակյանի մորեղբայր

ОБЩЕСТВО

Հայկս հերոս է, ով իր մահու կռիվն է տվել Հադրութում, խոցել թշնամուն բազմիցս: Սեփական կյանքով փրկել ընկերոջ կյանքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հակառակորդի ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայող Հայկ Սահակյանի մորեղբայրը՝ Արմեն Հովհաննիսյանը։

«Կարոտն ամեն օր ավելի է մեծանում, ինչքան էլ փորձում եմ ինձ շեղել, գրառումներ անել, ժպտալով խոսել, միևնույն է...սիրտս ու հոգիս են լուռ, միևնույն է ամեն բացվող օրվա հետ աչքս դռանն է: Հույսը վերջում է մեռնում, անգամ այն դեպքում, երբ հողին ես հանձնել հերոսիդ... երբ քո աչքով ես տեսել այդ ամենը: Հույսը վերջում է մեռնում...սպասումը՝ երբեք: Հայկ, քեզ միշտ եմ սպասելու, որդի՛ս: Քո խենթ ու ազնիվ բնությունը պակասում է բոլորիս: 19 տարիների ընթացքում Հայկն այնքան բան փոխեց թե՜ մեր և թե՜ ընկերների կյանքում, որ ասելու չէ: Այդքան հոգատար մարդ դժվար էր գտնել: Երբ ընկերներին, ծանոթներին և անգամ անծանոթներին մի բան էր պատահում, մշտապես շտապում էր օգնության: Չէր մոռանում նաև դիմել բժիշկ մոր օգնությանը: Ասում էր՝ մամ, ոչինչ, որ հոգնած ես, հանուն ինձ օգնիր: Հայկը կատակասեր էր...անչափ կատակասեր: Անգամ ամենատխուր լուրը հայտնելիս ժպտում էր: Հայկը երբեք չէր սիրում դպրոցական դասերը, միշտ բողոքում էր, բայց ինչպիսի եռանդով էր կարդում գրքերը, որոնք իրեն հետաքրքրում էին: Ինքնուրույն սովորեց վարժ հաղորդակցվել ռուսերենով և անգլերենով, սովորեց մաթեմատիկա ու ֆիզիկա: Ինքնուրույն ընդունվեց համալսարան: Ամենից շատ ուզում էր դառնալ ինժեներ: Ասեցինք,-Հայկ, գնա համալսարան, նոր բանակ կգնաս: Մերժեց, բա թե պարտք ունեմ կատարելու: Կատարեց հերոսաբար: Վերջին գրառումն էր բանակ գնալուց առաջ՝ Կմեռնեմ հանուն ձեզ:

Մենք բոլորս սպասում էինք նրա վերադարձին և նշանադրությանը: Հայկը հավերժ սիրահար էր ու դեռ մանկուց սիրում էր միայն մեկին: Հայկը եղբոր հետ պայմանվորվել էր. բա թե ես տղա կունենամ անունը Գևորգ կդնեմ, դու էլ տղուդ անունը՝ Հայկ: Գևորգս շուտով որդի կունենա:

Ի գիտություն բոլորիդ, Հայկը նվագում էր ջութակ և կանտրաբաս: Սիրուն երգում էր: Խաղում մյուզիքլներում: Համերգին էի գնացել: Ի˜նչ ազնվական տեսք ուներ տղաս բեմի վրա: Շատ խաղաղասեր էր զարմիկս ու իմաստուն: Այդպես էլ չհասկացա, թե ֆեմինիզմի մասին որտեղից էր կարդացել: Օհհհ, բայց կողմնակից էր... Իսկապես բաց էր աշխարհի հանդեպ ու այն ընդունում էր իր բոլոր գույներով: Չէր սիրում դատապարտել մարդկանց: Մշտապես հիշեցնում էր բոլորին, որ դատավոր չեն: Հայկը նաև աշխատասեր ու հասուն մարդ էր: Սիրելիի համար նվեր էր ուզել գնել, որպեսզի ոչ մեկիս չանհանգստացնի, գնացել ու թաքուն բեռնակրի աշխատանք էր կատարել:
Նայում եմ Ինստագրամի նկարները ու բացահայտում, որ իմ անհայտացած և հետո հայտնված շորերի ու վերնաշապիկների հեղինակը ինքն էր:

Տղա՛ս, ինչ ունեմ-չունեմ քեզ լինի, միայն ՔԵԶ, ՔԵԶ ու ՔԵԶ:

Եթե անկեղծ, մահը մշտապես է քայլել իր կողքով: Երկու անգամ փրկեցինք: Հայկս իր կյանքն հրաժեշտ տվեց նույնքան հատուկ, որքան որ ինքն է: Բոլորը կանչում էին Արև Տղա: Արև Տղան միակ թոռն էր, որ ոտքերը դնում էր պապու փորին ու ասում՝ Աշիկ, մասաժ արա: Լսվում էին ահահահահահա ծիծաղի ձայները: Հայկը միակ զարմիկս էր, որ գալիս էր ու ասում,- Քեռ,ես քեզնից սիրուն եմ չէէէ՞: Երկրպագուհիների բանակ ունեմ: Ու նորից լսվում էր ծիծաղի ձայներ:

Որդիս, նորից պիտի ասեմ ԴՈՒ քեռու համար ամենասիրուն բալեն ես: Հայկս խնայում էր իրեն տրված գումարը և բոլորիս նվեր գնում, Հայկն այն տղան էր, որը տանից ուտելիք էր վերցնում և կերակրում անտուններին ու սովածներին: Հայկս ամենաթեժ պահին խաղաղություն բերողն էր: Լուռ էր, հույզերը՝ ներսում: Հայկս զուսպ էր: Հայկս իր բակի բոլոր կատուների կերակրողն էր: Հայկս հերոս է, ով իր մահու կռիվն է տվել Հադրութում, խոցել թշնամուն բազմիցս: Սեփական կյանքով փրկել ընկերոջ կյանքը:

Հայկս, դու գնացիր ու սրտիս մի մասը հավերժ դատարկվեց: Քույրս ասում է, թող որդիս վերջին զոհը լինի ու հաղթանակենք այս պատերազմում: Հաղթել ենք, անկասկած հաղթել: Հավերժ փառք ու պատիվ մեր զինվորներին: Կոտրվել չկա, մենք պիտի ապրենք խաղաղ երկնքի տակ:

Հայկիս հիշատակը հարգելու համար խնդրւմ եմ հանգանակում անել հայկական հիմնադրամին։

Դուք լինեք բամբակ, մենք լինենք կրակ,

Դուք լինեք գառ, մենք լինենք գայլ:

Հացն ու Գինին, Տէր կենդանին:

հաղթել ենք»:

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию