Պեսկով. Մոսկվան, Բաքուն եւ Երեւանը կողմ են հանդես եկել Ղարաբաղի հարցով բանակցությունների ձեւաչափի պահպանմանը
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանը, Ադրբեջանը եւ Հայաստանը կողմ են հանդես եկել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանն ուղղված բանակցությունների ձեւաչափի պահպանմանը: Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հիշեցրեց Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` ի պատասխան խնդրանքին մեկնաբանել Թուրքիայի առաջարկը մտնել այս ձեւաչափ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մոսկվայում, առաջին հերթին, ելնում են նրանից, որ երեք արտգործնախարարների (Ռուսաստան, Ադրբեջան եւ Հայաստան) վերջերս կայացած մոսկովյան հանդիպման ժամանակ երեք կողմերն էլ հաստատեցին բանակցային ձեւաչափի անփոփոխության սկզբունքը»,- ընդգծեց Կրեմլի ներկայացուցիչը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
День рождения в Италии с Юнибанком



