Թուրքիան արգելել է իր օդային տարածքով ԱՄՆ-ից 100 տոննա մարդասիրական օգնությունը հասցնել Հայաստան. Սինանյան
ОБЩЕСТВОԹուրքիան արգելել է իր օդային տարածքով Ամերիկայի Միացյալ Նահանգներից 100 տոննա մարդասիրական օգնությունը հասցնել Հայաստան: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
«Այս օրերին աշխարհի տարբեր երկրներից` Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ուկրաինայից, եվրոպական երկրներից, Ջավախքից, Թբիլիսիից Հայաստան է փոխանցվել մոտ 700 տոննա հումանիտար օգնություն, և այս օգնությունը շարունակվում է: Նաև 100 տոննա օգնություն կա, որը պատրաստ է ԱՄՆ-ից գալ Հայաստան, սակայն Թուրքիան արգելել է իր օդային տարածքով, նույնիսկ, մարդասիրական օգնություն հասցնելը, որի հետևանքով այս թռիչքը հետաձգվում է»,- ասաց Սինանյանը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



