Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Ադր­բե­ջա­նը փոր­ձում է հա­վե­լյալ գնով վա­ճա­ռել հրա­դա­դա­րի թե­ման»․«Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հերթական անգամ թշնամին խախտեց մինչ այս ձեռք բերված պայմանավորվածությունը: Մարդասիրական զինադադարի դեպքում ականատես եղանք գրեթե նույն վարքագծին, ինչը եղավ հումանիտար հրադադարի դեպքում: Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի խոսքով, սա առնվազն վկայում է, որ, մեծ հաշվով, հրադադարը, որպես այդպիսին, Ադրբեջանին պետք չէ: «Ադրբեջանը հրադադարի հարցով բանակցությունների սեղանին նստում է, սակայն հետո փորձում է հրադադարը և հատկապես նրա պահպանումը հավել յալ գնով վաճառել մեզ և հատկապես միջնորդ կողմերի վրա: Խոսքը հատկապես հրադադար նախաձեռնող միջնորդի՝ ՌԴ-ի մասին է:

Մեծ հաշվով, Բաքվի համար հրադադարի անկարևորության բազմաթիվ ցուցիչներ կան. առնվազն հումանիտար հրադադարը ենթադրում է, որ Ադրբեջանն իր զոհերին, միգուցե վիրավորներին պետք է տարհանի, բայց, կարծես, դա իրենց առհասարակ հետաքրքիր չէ, քանզի դրանց մի մասը վարձկաններ են: Հրադադարը չպահելը նաև որոշակի այլ ենթատեքստ ունի. Ադրբեջանը Թուրքիայի հետ ակտիվ խորհրդատվության մեջ է, և իր ցանկացած քայլ ճշգրտում է հենց նրա հետ:

Իսկ Թուրքիային անհրաժեշտ է, որ անկայունությունը շարունակվի: Միաժամանակ ադրբեջանաթուրքական կողմը լավ գիտակցում է, որ եթե այս պահին կարողանում են գոնե որոշակի տեղային հաջողություններ արձանագրել, ապա նրանք, փաստացի, հրադադար պահելու օրակարգ չունեն: Նշենք նաև, որ կոնֆլիկտի մեջ ներգրավված բոլոր անուղղակի կողմերը, լինի ԱՄՆ-ն, թե ԵՄն, պատշաճ արձագանք չեն ցուցաբերում: Հետևաբար, Ադրբեջանը հրադադարը չպահելու առումով իրեն կաշկանդող որևէ հանգամանք, մեծ հաշվով, չունի ու առաջնորդվում է ըստ իրավիճակային իրողությունների»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Իսկ թե Թուրքիայի և Ադրբեջանի համար ինչո՞ւ են առոչինչ պայմանավորվածությունները, և ինչո՞ւ է նշվածների համար ձեռնտու ապակայուն իրավիճակը տարածաշրջանում, Ա. Ղևոնդյանը նկատեց. «Այս առումով Թուրքիան և Ադրբեջանն ինչ-որ հարցերում զուգահեռ և նույնական շահեր ունեն, ինչ-որ հարցերում՝տարբեր առաջնահերթություններ: Այս գործընթացում Ալիևի առաջնահերթ մոտիվացիան, իհարկե, իշխանություն պահելն է:

Իսկ Թուրքիայինը՝ քաղաքական, ինչպես նաև ազդեցության ու օժանդակության այլ տարրերով կարողանալ Ալիևի վրա վաճառել վերջինիս՝ իշխանությունը պահելու հնարավորությունը, որովհետև նրա լեգիտիմության աստիճանը 2016 թ.-ից բավականին ընկել էր, և ռիսկ կար, որ Ադրբեջանում Իլհամի համար վտանգավոր, այդ թվում՝ ներիշխանական գործընթացներ կարող են սկսվել: Թուրքիայի համար անկայունության տարածումը Հարավային Կովկաս մտնելու գործիք է. նա ԵԱՀԿ-ի անդամ է, միաժամակ սահմանակցում է Հարավային Կովկասին, բայց բուն Հարավային Կովկասում իր շահերին համապատասխան ու անհրաժեշտ չափով ներկայություն չունի:

Այդ գործառույթը ավանդաբար իրականացրել է Ադրբեջանը: Հասկանալով, որ բոլորը դեմ են լինելու նրա առավել գործուն ներգրավվածությանը տարածաշրջան՝ Թուրքիան սկսեց անկայունության օջախներ ստեղծել տարածաշրջանում: Երաշխավոր կանգնելով Ալիևին՝ ամեն առումով օժանդակեց, որ ռազմական գործողությունները վերսկսվեն: Այստեղ, ընդհանուր առմամբ, Թուրքիայի՝ սեփական աշխարհաքաղաքական շահերի ապահովման խնդիր կա. այն է՝ մուտք գործելով ռեգիոն՝ իր շահերին համապատասխան հակակշռել Ռուսաստանին: Մինչդեռ Ալիևի պարագայում խնդիրն առավելապես իշխանությունը պահելու թուրքական խոստումն իրացնելն է՝ «դու սկսի՛ր կոնֆլիկտը, ես քեզ կաջակցեմ և իշխանությունդ կպահեմ» տրամաբանության մեջ:

Թուրքիայի այս քաղաքականության մեջ, իհարկե, կան նաև մակրոռեգիոնալ բաղադրիչներ՝ կապված Իրանի, Ռուսաստանի շուրջ անկայունության գոտիներ ստեղծելու ու դրա հիմքով առավել մեծ դերակատարում ստանալու մասով: Դրա բաղադրիչներից են նաև թուրք-ուկրաինական վերջին շփումները, Ղրիմի հետ կապված Թուրքիայի արտահայտությունները և այլն»: Անդրադառնալով արդեն այս փուլում Ադրբեջանում նաև ներքաղաքական զարգացումների ռիսկի մեծացման հնարավորությանը՝ քաղաքագետն այս առումով մի քանի էլեմենտի առկայության մասին ընդգծեց. «Նախ՝ Ադրբեջանը բավականին փակ երկիր է, և ինֆորմացիայի հոսքը անուղղակի ճանապարհով է գալիս:

Հիմնականում հետախուզական ինֆորմացիան է, որը լայն հասարակությանը հասանելի չէ, և սոցցանցային ինֆորմացիան է, որը երբեմն ամբողջովին չի արտացոլում այն իրողությունները, որոնք կան Ադրբեջանում:Ադրբեջանում կա ներհասարակական կոնսենսուս Արցախի մասով. տարիներ շարունակ տարվող քարոզչական աշխատանքն, այնուամենայնիվ, տվել է իր արդյունքը: Մոտ մեկ սերունդ մեծացել է ատելության քարոզի վրա, նրանց գիտակցության մեջ «Արցախն իրենցն է»: Մյուս կողմից՝ պետք է հասկանալ, թե ինչպես են մատուցում իրենց մեծաքանակ զոհերին: Մենք ունենք 2016 թ.-ի ադրբեջանական զոհերի հուղարկավորումների փորձը, երբ հուղարկավորությունները գիշերներն էին անում:

Հիմա ինֆորմացիա կա, ըստ որի՝ թաղումներն ուղեկցվում են ներքին զորքերի ստորաբաժանումների տեղական կառույցների ուղեկցությամբ: Ադրբեջանում իհարկե կան ժողովրդական ինչ-որ շրջանակների տեղային ընդվզումների դրվագներ, բայց լիարժեք դատողություն անելու համար պետք է հասկանալ դրանց ընդհանուր պատկերն ու ծավալը: Նշեմ, որ Ադրբեջանի ներքաղաքական ուժերը միշտ եղել են իշխանության, ինչպես նաև հատուկ ծառայությունների կայուն վերահսկողության ներքո: Մեծ հաշվով, եթե հանկարծ Ադրբեջանում ներքաղաքական առումով ինչ-որ բան փոխվի, պետք է խոսենք առավելապես ներիշխանական հեղաշրջման մասին: Եթե զանգվածային ինչոր գործընթացներ սկսվեն, ապա պետք է դրանց համար անհրաժեշտ դժգոհության հող լինի, որի սրության աստիճանը այս պահին դեռ բարդ է չափելը:

Այսօր Ադրբեջանը իր կորուստների մասով հրապարակային որևէ ինֆորմացիա չի հայտնում: Մյուս կողմից՝ ադրբեջանական ստորաբաժանումների որոշակի ձեռքբերումները ներկայացվում են շատ ուռճացված, պաթոսի ներքո, որով և կերակրում են իրենց հասարակությանը»,ընդգծեց մեր զրուցակիցը: Վերջում անդրադառնալով պահի լրջությունը գիտակցելու ու իրականությունը ճիշտ գնահատելու կարևորությանը՝ Ալեն Ղևոնդյանի հետ զրույցում խոսեցինք հասարակական ընկալումների այն բնույթի մասին, որն այսօր ավելի քան անհրաժեշտ է: «Հիմնականում սոցցանցերից այս կամ այն կերպ ինֆորմացիա ստացող հանրության մոտ պատերազմը երբեմն իրականությունից կտրված է ընկալվում: Եվ սա նոր խնդիր չէ:

Օրինակ՝ մեզ մոտ վերջին տարիներին Ֆեյսբուքը դարձել է հասարակությունպետություն փոխհարաբերությունների հիմնական հարթակը: Հետևաբար, Ֆեյսբուքյան ցանկացած ինֆորմացիա շատ է կարևորվում, մինչդեռ սոցցանցերը նաև քարոզչական, զգայական բազմաթիվ էլեմենտներ են պարունակում: Սա իր հերթին նշանակում է, որ հասարակության տարբեր շերտեր իրականության մասին կարող են ստանալ շատ հատվածային, շատ նեղ և երբեմն իրականությունը որևէ կերպ չարտացոլող ընկալումներ, պատկերացումներ, ինֆորմացիաներ:

Իհարկե, պատերազմական գործողությունների ժամանակ ինֆորմացիան հասարակությանը պետք է փոխանցվի խիստ դոզավորված ու բավականին զգույշ, սակայն պատերազմի՝ ազգի ընկալումը երբեմն շատ ռոմանտիկ է, պաթետիկ: Իրականությունն անհրաժեշտ չափով չգիտակցելը կարող է շատ բարդ իրավիճակ ստեղծել թե՛ հասարակության, թե՛ նաև պետության համար, որովհետև, երբ իրականությունը լավ չենք պատկերացնում, պատրաստ չենք լինում այդ իրականությանը, անհրաժեշտ ռեսուրս ևս չենք մոբիլիզացնում, որպեսզի կարողանանք հակադարձել սպառնալիքին:

Եվ դրա հետևանքով կարող է գալ ինչ-որ մի շեմ, երբ ռազմաճակատային իրողությունների պաթետիկ ընկալումը հատի գիտակցականի կարմիր գիծը, մեզ թվա, որ իրավիճակը շատ ընկալելի ու կառավարելի է, մինչդեռ իրականությունը լիովին այլ լինի: Երբ մենք ասում ենք սա հայրենական պատերազմ է, դա ենթադրում է, որ հասարակության ներգրավվածությունը պետք է լինի շոշափելի, սթափ, գիտակից, սառը, որովհետև հայրենիքը պաշտպանում է ազգը, ժողովուրդը, հասարակությունը: Բայց երբ իրականության նկատմամբ անհրաժեշտ չափով պատկերացում չկա, լրջության սակավությունը կարող է վտանգի աղբյուր հանդիսանալ: Այնպես որ, պետք է փորձել միայն ու միայն սթափ դատել, և միայն այդ դիրքերից փորձել հասկանալ, թե ինչ է կատարվում և ուր ենք հասել»,եզրափակեց քաղաքագետը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию