Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Քա­ղա­քա­կա­նու­թյունն առաջ է անց­նում մար­դու իրա­վունք­նե­րի սկբունք­նե­րից»․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այսօր ունենք իրավիճակ, երբ միջազգային հանրության արձագանքը համապատասխան չէ այն սկզբունքներին և արժեքներին, որոնք հռչակել են համապատասխան կառույցները: Հատկապես այն կառույցները, որոնք կոչված են երաշխավոր կանգնել միջազգային իրավունքի և մարդասիրական սկզբունքների պահպանման համար: Անդրադառնալով Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմի ընթացքում միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներին, հայկական կողմի ներկայացրած փաստերին ու միջազգային արձագանքներին՝ նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը:

«Վերոնշյալի պատճառով ունենք բավականին խնդրահարույց իրավիճակ: Կոչերից բխող գործողություններ կատարելու տեսանկյունից ստացվում է, որ, ամեն դեպքում, աշխարհում մի մեծ «պաուզա» է, սպասողական իրավիճակ, թե այս գլոբալ մսաղացը ինչպես է ընթանալու ու ինչ ուղղությամբ: Միևնույն ժամանակ, սակայն, մարդկային կյանքեր են դրվում զոհասեղանին՝ այսօրվա աշխարհի բաժանման, աշխարհաքաղաքական շահերի, տարբեր խմբավորումների տեսանկյունից, ինչը շատ ծանր հետևանքներ կարող է ունենալ թե՛ տարածաշրջանում, թե ՛ համաշխարհային տարբեր գործընթացների փոփոխության վրա»,-«Փաստի» հետ զրույցում ասաց իրավապաշտպանը:

Զ. Հովհաննիսյանի խոսքով, ավելի գործուն քայլեր, կանխարգելման մեխանիզմներ պետք է կիրառեր աշխարհը, որպեսզի իրավիճակը չհասներ այս կետին: «Իրականում մարդու իրավունքների վերաբերյալ մոտեցումները երկու սկզբունք ունեն. մեկը կանխարգելումն է, որ մարդասիրական ճգնաժամ չառաջանա, երկրորդն արդեն խախտված իրավունքի վերականգնումն է: Իհարկե, խախտված իրավունքի վերականգնումը սարսափելի երկարատև ճանապարհ է և բավականին մեծ ռեսուրս է պահանջում, ինչպես նաև մասնագիտական կարողությունների մեկտեղում ու ժամանակ: Խախտված իրավունքի վերականգնումը, իհարկե, միջազգային իրավունքի մեջ բավականին մեծ ներդրում է ունենում հետագայում նման իրավիճակները կանխելու համար:

Օրինակ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ներդրված մեխանիզմները, նույն միջազգային քրեական դատարանների դատավարությունները հնարավորություն էին տալիս հղում կատարել իրավունքի այդ նորմերին, ինչի արդյունքում այդ ճյուղերը կարող էին զարգանալ ու նաև կանխարգելման որոշակի հնարավորություններ ստեղծել: Բայց այն պարագայում, երբ աշխարհում սկսվում են բախվել աշխարհաքաղաքական շահերը, կարծես թե, կանխարգելման մեխանիզմների մասին մտածելու ժամանակ չի մնում: Միայն հետո են սկսում հետհայացք նետել ու դիտարկել, թե ինչպիսի մարդասիրական ճգնաժամ տեղի ունեցավ ու ինչպես է հնարավոր վերականգնել խախտված իրավունքը:

Քաղաքականությունն առաջ է անցնում մարդու իրավունքների սկբունքներից, ինչը, ի վերջո, քաղաքականության տապալմանն է հանգեցնում»,-ընդգծեց իրավապաշտպանը՝ շեշտելով, որ մարդկության շահի հիմքում մարդ տեսակի պահպանությունն է: «Միևնույն ժամանակ, ցանկացած մարդասիրական ճգնաժամ մարդկության ինքնաոչնչացմանն է բերում, ինչը շատ մեծ խնդիր է, որի մասին լուրջ մտահոգություն պետք է լինի. այսինքն, ո՞րն է գլոբալ մարդկության շահը, շարժվել այս կամ այն երկրի այսօրեական խնդրո՞վ, թե՞ մարդկության զարգացման ու այդ իրավունքի ամրապնդման ուղղությամբ: Այսօր մենք այն իրավիճակում ենք, երբ ցավալիորեն հայ ժողովուրդն է կանգնած այդ խնդրի բարձրաձայնման ու այդ խնդիրը մարդկության առջև դնելու այսօրեական պահանջի կիզակետում»,-նշեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, այսօրվա կոնֆլիկտում, այսօրվա պատերազմում մարդասիրական իրավունքի խախտումների բավականին լայն շրջանակ կա: «Զինատեսակների օգտագործման տեսանկյունից բավականին լուրջ խախտումներ կան, մինչդեռ միջազգային իրավունքն արգելում է այդ զինատեսակներն օգտագործել հատկապես խաղաղ բնակչության ու ենթակառուցվածքների նկատմամբ: Մենք խաղաղ բնակչության շրջանում զոհեր ունենք, ինչը ևս մարդասիրական իրավունքի խախտում է: Մենք ունենք նաև լրջագույն խնդիր՝ կապված զինվորների խոշտանգման հետ, որոնք, թեպետ, դեռ մինչև վերջ ապացուցված չեն. հրադադար տեղի չի ունեցել, որ մասնագիտական խորը հետաքննության, զննության հնարավորություն լինի:

Մենք ունենք նաև մարմինների անարգման դեպքեր, որոնք ևս մարդասիրական իրավունքի խախտումներ են: Այսինքն, սպեկտրը շատ լայն է, և այն արձանագրելու, վավերագրելու, փաստագրելու և ներկայացնելու համար շունչ՝ մարդասիրական հրադադար է անհրաժեշտ: Ամենակարևոր խնդիրներից է նաև դիերի փոխանակումը: Ամենամեխային խնդիրն էլ ահաբեկչական խմբավորումների առկայությունն է տարածաշրջանում, որը ևս կոծկվում, ծածկվում է ու մինչև վերջ չի ամրագրվում նաև այն պատճառով, որ հրադադար տեղի չի ունենում և մարմինների դիտարկման ու փաստագրման հարցը մնում է առկախված: Այստեղ շատ կարևոր է նաև միջազգային կազմակերպությունների աշխատանքի հնարավորությունը: Եթե չկա հրադադար, չկան այդ կազմակերպությունների աշխատանքի համար բավարար պայմաններ, իրենք ուղղակի չեն կարող այդ ամենն արձանագրել, վավերագրել ու հետևություններ անել»,-եզրափակեց իրավապաշտպանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию