«Սա վերջին նվիրաբերությունը չէ». ամերիկահայ դիմահարդար Անի Գուլայանը հետևորդների հետ 10.000 դոլար է հավաքել, կրկնապատկել ու նվիրաբերել հիմնադրամին
ЛАЙФԱմերիկաբնակ դիմահարդար Անի Գուլայանն Ինստագրամի իր էջում է հաճախ է գրառումներ անում` աջակցելով Հայաստանին և Արցախին: Սթորի բաժնում նա հայտնել է, որ հետևորդների օգնությամբ հավաքագրած 10 հազար դոլարը կրկնապատկել է «Հայկական ասամբլեայի» միջոցով և 20 հազար դոլար նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
«Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, գումար եք նվիրաբերում Հայաստանին և հայոց բանակին: Սա վերջին նվիրաբերությունը չէ»,-ասել է նա:
Անին նաև տեղադրել է հայտարարություն, որում գրված է, որ այսօր Մայամիում խաղաղ ցույց է լինելու` հանուն Արցախի ճանաչման, ինքը ևս մասնակցելու է:
Ավելի վաղ Անին գրել էր, որ Արցախի պատերազմը ոչ թե հակամարտություն է երկու երկրների միջև, այլ գոյության կռիվ: Անին ընգծել է, որ Հայաստանում չի եղել 9 տարի, բայց պատերազմն ավարտվելուն պես կգա Հայաստան ու կնշի հաղթանակն իր ընկերների, ընտանիքի անդամների հետ: Հավելենք, որ նա Ինստագրամում ունի 1,3 մլն հետևորդ: