ՌԴ ղեկավարն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի դադարեցնի պատերազմը․Պեսկով
МЕЖДУНАРОДНОЕՌԴ-ն ամեն ինչ անում է, որպեսզի կանգնեցնի պատերազմը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը խաղաղ ճանապարհի հուն մտցնի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք ՌԴ-ն պատրաստ է Մոսկվայում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում։ Փոխանցում է Ria.ru-ն։
«Պուտինը երեկ խոսեց այն մասին, որ ամենօրյա կտրվածքով կապի մեջ է և՛ Փաշինյանի, և՛ Ալիևի հետ։ Եվ, պատասխանելով այդ հարցին, ես կարող եմ միայն նորից կրկնել՝ ՌԴ ղեկավարն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի դադարեցնի պատերազմը և բերի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը խաղաղ հուն»,- ասել է Պեսկովը։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
День рождения в Италии с Юнибанком



