Այսուհետ յուրաքանչյուր դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ը ոգեկոչելու է բոլոր ցեղասպանությունների զոհերին
БЛОГԺոռա Գրիգորյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայաստանի և համահեղինակ 83 այլ պետությունների կողմից ներկայացված բանաձևը դեկտեմբերի 9-ը հռչակում է «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր»: Այդ օրն ընտրվեց, քանի որ դեկտեմբերի 9-ը 1948 թվականին Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման օրն է:
Այսուհետ յուրաքանչյուր դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ը ոգեկոչելու է բոլոր ցեղասպանությունների զոհերին և հարգելու է նրանց հիշատակը:
Այս բանաձևի համահեղինակ 84 պետությունների շարքում էին Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հնդկաստանը, Ճապոնիան և Իրանը: Հետաքրքիր է, որ Ադրբեջանը և Ռուանդան հեղինակակից չեղան դրան: Ադրբեջանը չցանկացավ աջակցել Հայաստանի կողմից առաջարկված որևէ բանաձևի: Մյուս կողմից, Ռուանդան բանաձևն ավելորդ համարեց, քանի որ ապրիլի 7-ը ՄԱԿ-ի կողմից հռչակված է Ռուանդայում ցեղասպանության հիշատակի միջազգային օր: Ի տարբերություն Ռուանդայի՝ Իսրայելը այս բանաձևի համահեղինակ է, չնայած ՄԱԿ-ը հունվարի 27-ն արդեն հաստատել է որպես Հոլոքոսթի զոհերի հիշատակի միջազգային օր:
1
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри
2
Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей ср...
3
Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному году
4
Кто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян
5
Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy»



