Շփման գծում կրակի խտությունը թուլացել է պատերազմի առաջին օրերի համեմատ
ОБЩЕСТВОԱրցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի առաջին օրերի համեմատ շփման գծում կրակի խտությունը թուլացել է: Այս մասին հոկտեմբերի 23-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Կրակի խտությունը թուլացել է մեծ հաշվով, նույնը չէ հաստատ: Ի վերջո, կողմերը կրում են կորուստներ, կողմերի զինված ուժերը համապատասխան ներուժ են կորցնում, չեն կարող առաջին օրվա ամենամեծ թափի հետ համեմատվել հետագա օրերը, բայց առանձին տեղերում, երբ փորձում են կատաղի հարձակում իրականացնել կամ գրոհել կոնկրետ բնակավայրեր, բնագծեր, երբեմն, կարճաժամկետ, այդ խտությունը միանգամից նորից բարձրանում է»,- ասաց Հովհաննիսյանը:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Как вы думаете, где будет Армения?



