Ալաբամայի բնակելի թաղամասերից մեկում ԱՄՆ ՌԾՈՒ-ի վարժական ինքնաթիռ է վթարի ենթարկվել. զոհվել է 2 մարդ
МЕЖДУНАРОДНОЕՖլորիդայից թռած ԱՄՆ ռազմածովային ուժերի վարժական ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ալաբամայի բնակելի թաղամասում` Պարսից ծոցի ափի մոտակայքում, զոհվել է ինքնաթիռում գտնվող երկու մարդ, փոխանցում է Associated Press-ը:
ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարի մամուլի խոսնակ Զաք Հարելը հայտնել է, որ T-6B Texan II ինքնաթիռում գտնվող երկու անձինք մահացել են, սակայն նրանց անունները չի հայտնել: Ավիավթարի արդյունքում այլ զոհերի մասին չի հաղորդվում:
Ալաբամայի Ֆոլի քաղաքի հրշեջ ծառայության ղեկավար Ջոյ Դարբին հայտնել է, որ հրշեջները ժամանել են տան մոտ հրդեհի մասին կանչով: Հրդեհվել է նաեւ մի քանի ավտոմեքենա: Նրանց հաջողվել է արագ կանգնեցնել կրակը:
Միջադեպը տեղի է ունեցել Մոբիլ քաղաքի հարավ-արեւելքում` Ֆոլիի մոտակայքում:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
День рождения в Италии с Юнибанком



