ԱՄՆ եվրոպական հրամանատարությունը գաղտնի զորավարժություններ է անցկացրել
МЕЖДУНАРОДНОЕՈւրբաթ ԱՄՆ եվրոպական հրամանատարությունն ավարտել է գաղտնի զորավարժությունները, որոնք կոչված են ստուգել ուժերի պատրաստվածության մակարդակ պատերազմի դեպքում, գրում է Stars and Stripes-ը:
Austere Challenge 2021 կոչվող զորավարժություններին մասնակցել է ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի շուրջ 4.400 զինծառայող, հայտարարել է հրամանատարության` զորավարժությունների եւ գնահատման հարցերով տնօրեն, գեներալ-մայոր Ջոն Բոյդը:
«Սպեկտրը բավականին լայն է... Հարկ է նշել, որ մենք աշխատում ենք բազմաթիվ խնդիրների ուղղությամբ»,- ասել է նա:
Զորավարժությունների մանրամասները գաղտնի են, սակայն նշվում է, որ ԱՄՆ եվրոպական հրամանատարությունը հայտարարել է, որ զորավարժություններին ենթադրաբար փորձարկվել են բոլոր ուժերը` ցամաքային, ծովային, օդային, կիբեր եւ տիեզերական` հակամարտության դեպքում:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
День рождения в Италии с Юнибанком
5
Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17



