Ադրբեջանի ՊՆ-ին պատկանող 1 և 2 քաղաքացիական բեռնատար ինքնաթիռ է անցել Վրաստանի տարածքով
МЕЖДУНАРОДНОЕFlightradar24 հարթակից պարզ է դառնում, որ հոկտեմբերի 24-ի գիշերը 3 բեռնատար ինքնաթիռ է անցել Վրաստանի օդային տարածքով, դրանցից 2-ը պատկանում են Silk Way Airlines-ին, 1-ը` Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։
Panarmenian.net-ի փոխանցմամբ` «Վոեննիյ Օբոզրեվատել» տելեգրամյան ալիքը ֆիքսել է, որ դրանք ԻԼ-76ՏԴ ինքնաթիռներ են։
Սովորաբար Silk Way-ի այս ինքնաթիռները սպասարկում են Ադրբեջանի կառավարությանը, դրանք պարբերաբար թռիչքներ են անում դեպի Իսրայել և Թուրքիա։ Ըստ այդմ՝ չի բացառվում, որ սրանք նույնպես ռազմական նշանակության արտադրանք են տեղափոխելիս եղել Ադրբեջանի ՊՆ-ի համար։
Վրաստանը հայտարարել էր, որ իր տարածքով չի թողնելու ռազմական նշանակության տարանցումներ ԼՂ հակամարտության կողմերից ոչ մեկին։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
День рождения в Италии с Юнибанком
5
Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17



