Բայդենը Ռուսաստանն անվանել է «ԱՄՆ-ի համար ամենամեծ սպառնալիքը»
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանը միջազգային ասպարեզում ամենամեծ սպառնալիքն է ԱՄՆ-ի համար, իսկ Չինաստանը խոշորագույն մրցակիցն է: Այս հայտարարել է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը:
«Կարծում եմ, Ամերիկայի համար ամենամեծ սպառնալիքն այս պահին, մեր անվտանգության և միությունների խափանման տեսանկյունից, դա Ռուսաստանն է: Երկրորդ, ես կարծում եմ, որ խոշորագույն մրցակից է Չինաստանը»,- ասել է Բայդենը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նա նշել է, որ ինչպիսի մոտեցում կդրսևորի ԱՄՆ-ն, դրանից կախված է՝ կշարունակե՞ն մնալ երկրները «մրցակիցներ, թե դա կվերածվի ավելի լուրջ մրցակցության՝ ուժերի հարաբերակցության առումով»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի երեքին կայանալիք նախագահական ընտրություններում Բայդենը գործող նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր մրցակիցն է:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
День рождения в Италии с Юнибанком
5
Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17



