Այսօր ԱԺ-ում պետք է մեկնարկեր հերթական քառօրյան։ Ըստ կանոնակարգի՝ քառօրյայի օրակարգը նախ հաստատվում է ԱԺ խորհրդի նիստում։ Այն նշանակված էր երեկ՝ ժամը 16։00-ին, սակայն ԱԺ-ից տեղեկացրին, որ քվորումի բացակայության պատճառով նիստը չի կայացել։ Պատգամավորներից շատերը մեկնել են ռազմաճակատ, բացի այդ՝ կորոնավիրուսի երկրորդ ալիքը եւս մուտք է գործել խորհրդարան, կան պատգամավորներ, որոնք վարակվել են ու բուժում են ստանում, ինչի պատճառով էլ խորհրդարան չեն ներկայանում: ԱԺ-ից մեզ հայտնեցին, որ ամեն ինչ կանեն, որ այսօր քառօրյան կայանա։ Ի դեպ, խորհրդի նիստի օրակարգից պարզ էր դառնում, որ Հայաստանում հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված, օրակարգում ընդգրկված են այն հարցերը, որոնք առնչվում են պատերազմին, ինչպես նաեւ վարկային համաձայնագրեր, որոնք պետք է վավերացվեն ԱԺ-ի կողմից։ Փոխարենը վճռաբեկ դատարանի նախագահի եւ անդամների ընտրության հարցերն օրակարգում տեղ չէին գտել։ Նշենք, որ խորհրդի նիստի օրակարգում էր նաեւ 2021 թվականի բյուջեի նախագծի նախնական քննարկումների հարցը, նախատեսվում էր քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում կազմակերպել նոյեմբերի 2-ից։
ԱԺ հերթական քառօրյան չի՞ կայանա. «Հրապարակ»
ПОЛИТИКА«Հրապարակ» թերթը գրում է.
1
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
2
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
3
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
4
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
5
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри



