Կարեն Դեմիրճյան-Վազգեն Սարգսյան տանդեմը իրապես Նոր Հայաստան կերտելու հայտ էր
БЛОГԱյսօր հայոց պատմության նորագույն շրջանի ամենաողբերգական իրադարձություններից մեկի՝ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության տարելիցն է, որն այս իրավիճակում ավելի զգաստացնող խորհուրդ ունի։
Հոկտեմբերի 27-ը ճանապարհ է բացել մեր Հանրապետության գահավիժման համար, հարված էր Հաղթանակի ու Բարեկեցության, Ուժեղ Հայաստանի գաղափարին։
Կարեն Սարգսյան-Վազգեն Սարգսյան տանդեմը սոլիդ իշխանություն ստեղծելու, իրապես Նոր Հայաստան կերտելու հայտ էր, որը չեղարկվեց մեր ներքին ու արտաքին թշնամիների դավադրության հետևանքով։
Երկար կարող եմ գրել, բայց դրա ժամանակը ու պատեհ առիթը չէ։ Այս օրերն բոլորն են կարոտով հիշում Վազգենի հաղթական տեսակը, Սերոբիչի պետական խոհեմության տեսակը, մյուս նահատակների բացառիկ պետական որակները։
Հիշում են, որովհետև Հոկտեմբերի 27-ի նահատակները մեր պետական, քաղաքական սերուցքն են, բացառիկ հարգանք ու հեղինակություն ունեցող մարդիկ։
Հիշում են, որովհետև այսօրվա քաղաքական էլիտան շատ դեպքերում զուրկ է սոլիդության այդ որակներից։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



