Ախալքալաքում մահացել է Հայրենական մեծ պատերազմի ամենատարեց վետերան Սամսոն Հովհաննիսյանը
ОБЩЕСТВОԵրկրորդ համաշխարհային պատերազմի վետերան Սամսոն Հովհաննիսյանը մահացել է կյանքի 107-րդ տարում, հայտնում է JNEWS-ը:
Սամսոն Հովհաննիսյանը, ով սեպտեմբերի 12-ին դարձել էր 106 տարեկան, մահացել է Վրաստանի հարավային Ախալքալաք քաղաքում:
Հայրենական մեծ պատերազմի տարիներին նա կռվել է Ուկրաինայի Պոլտավայի շրջանում, իսկ պատերազմից հետո 60 տարի Ախալքալաքում աշխատել է տարբեր ղեկավար պաշտոններում:
Վերջին տարիներին վետերանին խնամում էին հարազատները, քանի որ նա հազիվ էր տեսնում ու լսում: Սակայն, չնայած տարիքին, Սամսոն Հովհաննիսյանն ամեն առավոտ գնում էր խանութ՝ մթերք գնելու, փորձում էր ինքնուրույն լինել եւ միշտ ուրախ էր հյուրեր ունենալու համար:
Սամսոն Հովհաննիսյանը ծնվել է Ախալքալաքի հեռավոր Սամսար գյուղում՝ 1914 թվականին, հողագործի ընտանիքում:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



